ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ուղեղը կարող է կանխատեսել վտանգը

Ուղեղը կարող է կանխատեսել վտանգը
31.07.2014 | 22:17

Գիտնականներն ուղեղի մի փոքրիկ հատված են հայտնաբերել, որը ապագան կանխազգալու զգացողություն է առաջացնում՝ հաղորդում է BBC-ին: Ուղեղի epithalamus-ի օղակը պատասխանատու է վատ զգացողությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այդ համակարգն է աշխատում, երբ մարդիկ ակնկալում կամ կանխազգում են տհաճ իրադարձությունները: Ուղեղի այդ հատվածը շատ փոք է, ընդամենը 3 մմ տրամագիծ ունի, ուստի վատ տեսանելի է ուղեղի սկանավորման ժամանակ:
Լոնդոնի համալսարանին կից քոլեջի գիտնականները ՄՌՏ-ի միջոցով ուսումնասիրել են 23 մարդու, ընթացքում մասնակիցներին ցուցադրել են վերացական պատկերներ: Նրանցից ոմանց համար պատիժ էր սահմանված` ցավալի էլեկտրական ցնցումների տեսքով, մյուսների համար` դրամական պարգև:
Արդյունքում՝ պարզվել է, որ ուղեղի epithalamus-ի օղակը օգնում է մարդկանց՝ հասկանալ, թե երբ է նրանց վտանգ սպառնում:

Դիտվել է՝ 3339

Մեկնաբանություններ