Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հռոմի պապը կայցելի Հայաստան

Հռոմի պապը կայցելի Հայաստան
10.09.2014 | 16:35

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Հայաստան՝ հաղորդել է թուրքական «Սաբահ» թերթը, իր մտադրության մասին պապն ասել է Վատիկանում Թուրքիայի դեսպան Քենան Գյուրսոյի հետ հանդիպման ընթացքում։ Վատիկանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թուրքիայի դեսպանին Ֆրանցիսկոս պապն ասել է, որ նոյեմբերի 29-ին Թուրքիա նախատեսվող այցից հետո ինքն ակնկալում է այցելել նաև Հայաստան: Թուրքիա այցի ընթացքում նա կոչ է անելու վերջ տալ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների սպանություններին, հատկապես Իրաքում և Սիրիայում։
Ֆրանցիսկոս պապին ամռանը Թուրքիա էր հրավիրել Կոստանդնուպոլսի հույն ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսը իր Վատիկան այցի ժամանակ։

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ