Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
22.09.2014 | 12:44

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանը «կարևոր տոնի»՝ Անկախության օրվա առիթով:
Նա լավագույն մաղթանքներն է հղել հայ ժողովրդին, խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի խոր ու ամուր կապերի մասին: Ջոն Քերին նկատել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը գործընկեր ու բարեկամ են, և ԱՄՆ-ը կշարունակի ամրապնդել իր կապերը Հայաստանի հետ՝ անվտանգության հարցերով համագործակցության, տնտեսական և ժողովրդավարական զարգացման տարբեր հարթություններում:
Քերին նկատել է, որ տոնը լավ առիթ է մատնանշելու հայաստանցիների և ամերիկահայերի ձեռքբերումները: ԱՄՆ-ի պետքարտուղարը համայն հայությանը մեծ հաջողություն է մաղթել:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.