ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դռները փակելով հարցերը չեն լուծվում

Դռները փակելով հարցերը չեն լուծվում
29.01.2015 | 11:22

2014-ին զրկելով ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից և լիազորություններից՝ ԵԽԽՎ-ն 2015 –ի ձմեռային նստաշրջանում ևս բանաձև ընդունեց, որը ՌԴ պատվիրակությանը զրկում է ձայնից և ապրիլյան նստաշրջանում ղեկավար մարմինների ընտրությանը մասնակցելու հնարավորությունից: Մեկնաբանելով որոշումը՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հիշեց 2000-ը, երբ ՌԴ պատվիրակությանը նույնպես զրկել էին ձայնի իրավունքից Չեչնիայի իրավիճակի պատճառով: «Deja vu. Ճիշտ այդպես 2000-ի ապրիլին ես պատվիրակության հետ հեռացա ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճից՝ ի նշան Չեչնիայի իրավիճակի պատճառով մեր իրավունքների ոտնահարման կատեգորիկ անընդունելիության: Բայց այն ժամանակ ամեն ինչ ավելի էմոցիոնալ էր»՝ Facebook-ի իր էջում գրել է ՌԴ փոխվարչապետը:
ԵԽԽՎ-ն առաջարկել է մոնիտորինգի հանձնաժողովին քննարկել ՌԴ Պետդումայի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծման հարցը՝ քննարկելու ԵԽԽՎ-ին հասանելի միջոցները Մինսկյան համաձայնությունը կատարելու համար: Վեհաժողովը Մոսկվայից պահանջել է Ղրիմի միացումից հրաժարվել և ՌԴ իշխանություններին կոչ է արել ցրել «բոլոր ռազմականացված ուժերը տարածաշրջանում»: ԵԽԽՎ-ն անհրաժեշտ է համարել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությունը:
ԵԽԽՎ ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ՌԴ պատվիրակությունը մինչև տարեվերջ լքում է վեհաժողովը: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո, որտեղ մեկ ձայնի առավելությամբ որոշվել էր պատվիրակությանը զրկել լիազորություններից, ռուս պատգամավորները չեն մասնակցել լիագումար նիստին ու քննարկումներին: Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս նստաշրջանում քիչ չէին պատգամավորները, ովքեր գտնում էին, որ պատժամիջոցները հարցի լուծում չեն և օգուտ չեն տալիս, պետք չէ կորցնել երկխոսության, միմյանց հետ շփումների ու միմյանց որոշումների վրա ներգործելու հնարավորությունների հարթակը: Բայց ԵԽԽՎ-ն գնաց կարծրացած պատկերացումների ճանապարհով: Ձմեռային նստաշրջանում ընդունված՝ ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելու ԵԽԽՎ որոշումը, վկայում է, որ որքան էլ խնդրահարույց է ՌԴ դիրքորոշումը, նույնքան խնդրահարույց է եվրոպական դիրքորոշումը: Դռները փակելով՝ հարցերը չեն լուծվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ