Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնում է Չինաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնում է Չինաստան
24.03.2015 | 12:35

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով մեկնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինում նա կհանդիպի ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ, հավարտ հանդիպման նախատեսվում է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
ՀՀ նախագահը կհանդիպի նաև ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չանգ Դզյանի, ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Պեկինի համալսարանում և ելույթ կունենա: ՉԺՀ պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 28-ին կմասնակցի ասիական Բոաոյի միջազգային համաժողովին:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ