Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դոլը սիրեց Հայաստանը, Դոլին սիրեց աշխարհը

Դոլը սիրեց Հայաստանը,  Դոլին սիրեց աշխարհը
28.04.2015 | 00:26

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում ամենաերկարը հյուրընկալված Ժոզեֆ Դոլի ղեկավարած ԵԺԿ-ն առաջինն էր, որ մարտի սկզբին ընդունեց Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև, ինչն էլ դոմինոյի էֆեկտի վերածվեց եվրոպական մնացյալ հարթակներում: Այս օրերին Հայաստանում գտնվող Դոլը ոչ միայն հասցրեց մասնակցել 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումներին, առանձնազրույց ունենալ Սերժ Սարգսյանի հետ, հանդիպել հայաստանյան ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ լինել կրթական հաստատություններից մեկում` ֆրանսիական համալսարանում, այլև Հայոց ցեղասպանությանն առնչվող գրառումներ կատարել իր ֆեյսբուքյան էջում, որոնք աննախադեպ «լայքեր» են հավաքել ոչ միայն հայ, այլև միջազգային օգտատերերի կողմից` քաղաքացիականության, մարդկության, նրա ապագայի հանդեպ ունեցած սրտակցության պատճառով: Ի դեպ, ուսանողների հետ հանդիպման ընթացքում առաջին անգամ Հայաստանում գտնվող, հայ ոգին ու կերպը «որսած» Դոլը նաև տեսակետ է հայտնել, որ Հայաստանն ունի այն ներուժը, որը կարող է նրան տարածաշրջանային լիդերի վերածել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ