Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բակո Սահակյանի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնին

Բակո Սահակյանի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնին
02.09.2015 | 14:12

Սիրելի հայրենակիցներ,
Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարևորություն ունի մեր ժողովրդի կյանքում:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ և անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած և մինչև մեր օրերը հասած նրա երազանքը:
Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի:
Համախմբվելով և միատեղելով մեր ուժերը` պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատվությունն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետություն` միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հայտ ներկայացնելով աշխարհին:
Դա դժվարին, բայց և պատվաբեր ուղի է, որը մենք անցնում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի տված: Այդպես միասնաբար մենք կյանքի կկոչենք շատ ու շատ ծրագրեր և անպայման կհասնենք համազգային նպատակների իրականացմանը:
Թանկագին հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ պետական այս նշանակալի տոնի առթիվ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին և բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախի Հանրապետությանը:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ