Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ
08.09.2015 | 11:06

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի և պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովայի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և միջադեպերի մանրամասները: Դավիթ Տոնոյանը մտահոգություն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ: «ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դ. Լորենցը վերահաստատեց ԵՄ-ի մտահոգությունները և հորդորները` տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։ Տոնոյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև սեպտեմբերի 3-6-ին Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ