Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծում»

Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծում»
11.12.2015 | 19:36

Ազատության հրապարակում 17:00-ին մեկնարկեց «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման և ԱԺ ՀԱԿ խմբակցության գլխավորած բողոքի ակցիան։
Ցուցարարները, ի նշան բողոքի, թղթե փոքրիկ վրաններ են պատրաստել և տեղադրել Ազատության հրապարակում։ Նրանց պահանջը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է ու սահմանադրական հանրաքվեի արդյունքների չեղարկումն է:

«Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ նստացույցը վերածվում է շուրջօրյա հերթապահության։ «Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծում։ Դեկտեմբերի 12-20-ը կհանդիպենք մարզերի բնակիչների հետ, կլսենք նրանց բողոքներն ու կփորձենք դուրս գալ այս իրավիճակից»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ազատության հրապարակից ժամը 18:20-ին մեկնարկեց երթը դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք։

Ցուցարարներն անցան Թումանյան-Մաշտոց-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան-Մոսկովյան-Մաշտոց-Կորյուն փողոցներով, այնուհետև դուրս եկան ԿԸՀ շենքի դիմաց՝ «Միացում» «Ազատ անկախ Հայաստան» վանկրկումներով։

ԿԸՀ շենքը Իսահակյանի և Կորյունի փողոցրների կողմից փակել են ոստիկանական ջոկատները։

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ