ՀԱՊԿ պետությունները կողմ են հակաահաբեկչական լայն կոալիցիայի ձևավորմանը՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի նիստի ավարտին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ ՀԱՊԿ նստաշրջանը կայացել է բարդ իրավիճակի ֆոնին, որը պայմանավորված է միջազգային ահաբեկչության՝ բազմակի աճած սպառնալիքով, որը մարտահրավեր է նետել ողջ միջազգային հանրությանը, երկրների և ամբողջ տարածաշրջանների անվտանգությանը: «Աշխարհում տիրող իրավիճակի մասին նիստում կայացված որոշումը այսօրվա ամենակարևոր հարցին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մոտեցումեր է թելադրում: ՀԱՊԿ պետությունները պաշտպանում են ՄԱԿ կանոնակարգի, նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա լայն կոալիցիայի ձևավորումը: Վստահ եմ, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց ֆինանսավորման աղբյուրները հուսալի փակելու»,- ընդգծել է ՀՀ նախագահը: