Թուրքիայի արտգործնախարարությունը բողոք է հղել Թեհրանին՝ իրանական լրատվամիջոցների հրապարակումներից հետո, որոնցում նշվում է, որ 2015-ի դեկտեմբերի 29-ին Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ: Թուրքիայում Իրանի դեսպանն այդ հրապարակումների առնչությամբ կանչվել է երկրի ԱԳՆ: «Մենք դատապարտում ենք մեր նախագահի վերջին այցը մահապատիժների հետ կապելու փորձերը, ինչն ընդգծվել էր Իրանի կառավարական մարմինների հետ կապ ունեցող մի շարք պարբերականներում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: