Իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի պաշտոնյային, որը ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, թե Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը սուտ է: Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիղդելին ինքն է խնդրել հանդիպել, որ բացատրի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի վերջին իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է՝ բացատրություն տալու իրանական մամուլում Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցելության վերաբերյալ տեղեկությունների վերաբերյալ։ Իրանական լրատվամիջոցները գրել էին, որ դեկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել այնտեղ 47 մարդու, այդ թվում՝ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ: