Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

«Նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ էր»

«Նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ էր»
11.01.2016 | 12:22

Իլհամ Ալիևը կառավարության առաջին նիստում, ամփոփելով անցած տարին, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015-ին ոչ մի առաջընթաց չի եղել և նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ էր»: Իլհամ Ալիևն ասել է, թե պատճառը Հայաստանն է, որ խաղաղություն չի ցանկանում, այլ ձգտում է հնարավորինս երկար պահպանել «ստատուս քվոն», չի ցանկանում հեռանալ օկուպացված հողերից: Ալիևն ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը արմատապես տարբերվում է. «Մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել հակամարտության կարգավորմանը, բնականաբար, դա միջնորդների պարտականությունների մեջ է մտնում: Բայց ցավոք ոչ մի լուրջ ճնշում օկուպանտի վրա չի գործադրվում»: Նա հայտարարել է, որ 2015-ին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը, առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը:
Ալիևն ընդունել է, որ նավթի գնի անկումն ու մանաթի արժեզրկումը ազդել են Ադրբեջանի տնտեսության վրա, այնուամենայնիվ տնտեսական աճ է գրանցվել, սոցիալական ծրագրերը չեն կրճատվել, բնակչությունը ավելացել է 114 հազարով: Ադրբեջանի տնտեսությունում 20 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ