Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Թինաթին Խիդաշելի. Մեզնից որևէ մեկը գոհ չէ երկու երկրների քվեարկությունից

Թինաթին Խիդաշելի. Մեզնից որևէ մեկը գոհ չէ երկու երկրների քվեարկությունից
02.02.2016 | 13:33

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին իր քաղաքական փորձից գիտի, որ ոչ հայկական, ոչ վրացական կողմը երբեք գոհ չեն եղել ԵԽԽՎ-ում երկու երկրների պատվիրակությունների քվեարկությունից: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ որքանո՞վ է վրացիների քվեարկությունը կողմնակալ, ադրբեջանամետ բանաձևերի ընդունման օգտին քվեարկությունը նպաստում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը, հարցին Վրաստանի պաշտպանության նախարարը ասաց. «Ես այլևս խորհրդարանի անդամ չեմ, թեև նույնպես եղել եմ ԵԽԽՎ անդամ ընդամենը մեկ տարի առաջ: Ես չեմ կարող մեկնաբանել իմ գործընկերների որոշումն ու քվեարկությունը, քանի որ մենք կառավարության տարբեր ուժեր ենք ներկայացնում: Բայց կարող եմ ասել՝ եթե նայեք երկու կողմերի՝ Վրաստանի և Հայաստանի քվեարկության վիճակագրությանը ԵԽԽՎ-ում, չեմ կարծում, որ մեզնից որևէ մեկը գոհ է երկու երկրների պատվիրակությունների քվեարկությունից: Ես կարող եմ սա ասել իմ փորձից: Կարծում եմ՝ այսպես է աշխատում քաղաքականությունը»: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության բոլոր երեք անդամները կողմ էին քվեարկել Ռոբերտ ՈՒոլԹերի և Միլիցա Մարկովիչի ներկայացրած հակահայկական բանաձևերի ընդունմանը:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ