Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լավրովը հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին

Լավրովը հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին
19.04.2016 | 16:10

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Սերգեյ Լավրովին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:


Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ