ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դիտավորությո՞ւն

Դիտավորությո՞ւն
15.07.2016 | 13:01

Սանկտպետերբուրգյան «Կրեստովսկի» ստադիոնի շինարարության գլխավոր կապալառու «Ինժ տրանսստրոյ-ՍՊբ»-ն հայտարարություն է արել, որում մեղադրանք է ներկայացրել քաղաքի վարչակազմին մարզակառույցի շինարարության ժամկետների ձախողման համար.

«Մեր խնդիրը չի փոխվում. մենք ցանկանում ենք ստադիոնի շինարարությունն ավարտել պետական համաձայնագրով սահմանված ժամկետում, այսինքն՝ մինչև այս տարեվերջ: Սակայն ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում պատվիրատուն, ի դեմս քաղաքի վարչակազմի, ամեն ինչ անում է, որ ձախողի նախագիծը ժամկետին ավարտին հասցնելը»:


Կապալառուի փաստարկների մեջ հիշատակվում են նման փորձի բազմաթիվ կետեր: Թե ի՞նչ հանգուցալուծում կստանա խնդիրը, դժվար է ասել, սակայն այն, որ առաջադրված ժամկետի շրջանակներում խնդրի լուծմանը հասնելը գործնականում անհնարին է, փաստ է, ինչպես որ փաստ է արդեն այս փուլում շինարարության ևս մեկ միլիարդ ռուբլով թանկանալը: Ի միջի այլոց, չէր խանգարի հիշել, թե Սոչիի օլիմպիական կառույցների շինարարությունը սկզբում որքան էր գնահատված ու վերջնահաշվում թվային ինչ ֆանտաստիկ տեսք ստացավ: Թերևս մի բան անվրեպ կարելի է ասել՝ խորհրդային ժամանակների «լավագույն» ավանդույթները շարունակվում են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ