Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՅԴ-ն կպահպանի պորտֆելները

ՀՅԴ-ն կպահպանի պորտֆելները
16.09.2016 | 09:09

ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները համոզված են, որ նոր կառավարությունում ՀՅԴ-ն կպահպանի իր պորտֆելները։ Եթե նկատենք, որ սեպտեմբերի 12-ին՝ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրը, ՀՅԴ և ՀՀԿ պատգամավորները մեկը մյուսի նկատմամբ առանձնակի ջերմությամբ էին համակված, համենայն դեպս միջանցքներում այդպես էր, ապա կարելի է ենթադրել, որ վերը նշված տեղեկությունն անհիմն չէ։ Ի դեպ, այն չեն բացառում նաև կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ