ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վիկտոր Դալլաքյանն ուզում է պատգամավոր դառնալ

Վիկտոր Դալլաքյանն ուզում է պատգամավոր դառնալ
12.10.2016 | 18:59

Այսօր ՀՀԿ-ն անդրադարձել է նախօրեին ԱԺ-ում նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականին և հայտարարություններին։ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խոսելով Դալլաքյանի ՀՀԿ-ից դուրս գալու մասին, ասել է. «Չեմ կարծում, որ դա Վիկտոր Դալլաքյանի պարագայում նորություն է, առաջին անգամը չէ»։ Ապա շարունակել. «Չեմ ընդունում այդ ձևաչափը, այդ ոճը, այդպես հախուռն, բուռն քննադատելով հանրապետության նախագահին, հնչեցնելով անհիմն արտահայտություններ, փորձել դիվիդենդներ շահել: Այդ երևույթը ժողովրդի կողմից անընդունելի է, և ճիշտ չէ այն արտահայտությունը, որ քաղաքական դաշտ մտնելու համար պարտադիր պայման պետք է լինի անբարոյականությունը: Այդ երևույթը շատ տգեղ է»:
Ըստ ՀՀԿ-ականի, Դալլաքյանը նպատակ ունի պատգամավոր դառնալու, սակայն, դրան հասնելու ճանապարհը, ճիշտ չի ընտրել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ