Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Վարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարին
19.10.2016 | 10:37

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային, որ Հայաստանում է «Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:


Վարչապետը կարևորել է Երևանում աշխատաժողովի անցկացումը՝ իբրև ևս մեկ քայլ դեպի առավել թափանցիկ ու որակյալ ծառայությունների մատուցում:
Նա մանրամասներ է ներկայացրել կառավարության՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ և ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է: Կարեն Կարապետյանը կարևորել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունը և նշել, որ աշխատաժողովն օգտակար հարթակ է ոլորտին վերաբերող շահագրգիռ քննարկումների համար:


Կունիո Միկուրիան շնորհավորել է Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ և իր գլխավորած կառույցի անունից Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Նա նշել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել երկկողմ գործակցությունը՝ անհրաժեշտ օժանդակությունն ուղղելով դեպի այն ոլորտները, որտեղ ամենից շատ դրա պահանջարկը կա:

Կունիո Միկուրիան դրական է գնահատել «Մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը վարչարարության դյուրացման և սահմանային անցակետերի արդիականացման գործընթացներում, ինչն իրականացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարկային ու մաքսային ոլորտում բարեփոխումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կադրերի վերապատրաստման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման հարցերի շուրջ, վերահաստատել են իրական արդյունքներին միտված գործակցությունը և համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ

鈺ρ嗏晼斜鈺P戔攢鈺/1684045228">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան
Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան