ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և ամուր խաղաղության պայմանները»՝ Ժնևում բանակցություններից հետո։ Տեղի կունենա նաև ամերիկյան «խաղաղ պլանի» քննարկում։               
 

Վարչապետն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

Վարչապետն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
28.12.2016 | 20:36

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Նրանք քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ փոխգործակցության վերաբերյալ:


Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովմանը: Կոռուպցիայի դեմ պայքարում վարչապետը կարևորել է կոռուպցիոն դրսևորումներ ծնող միջավայրի փոփոխությունը և ավելացրել, որ կառավարության յուրաքանչյուր նիստում իր հանձնարարականները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցմանը, լիցենզիաների տրամադրմանը, տարբեր ոլորտներում մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանը և այլն, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը, երկարաձգել Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկկողմ համաձայնագրի ժամկետը և անհրաժեշտ համարել նախանշել կոնկրետ քայլերն ու ծրագրերը, որոնց իրականացման նպատակով ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել: Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով կառավարությունն ունի ձեռքբերումներ և միաժամանակ կարևորել առարկայական բարեփոխումների շարունակությունը: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական և հարկային բարեփոխումների իրականացման գործում:


Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ կառավարությունն առաջիկայում ԱՄՆ գործընկերներին կներկայացնի փոխշահավետ համագործակցության ուղղությունները:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ