Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
10.02.2017 | 22:27

Փետրվարի 10-ին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանին, ՄԱԶԾ կայուն աճի ու զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի կառույցների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Քննարկվեցին թունաքիմիկատների ոչնչացման, Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման, համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գնահատման և մոդելավորման, ԱՌՆ և ԱԻ արագ արձագանքման պլանների մշակումն ու այլ ծրագրեր: Նախարար Դավիթ Տոնոյանը կարևորեց հանրապետության չորս քաղաքներում և երկու մարզկենտրոններում ազդարարման համակարգի տեղադրումը:

ՄԱԶԾ ներկայացուցիչները գոհունակություն հայտնեցին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ պայմանավորվածությունից՝ մարզպետարանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ՀՀ Սյունիքի մարզի 14 սահմանամերձ համայնքներում ազդարարման համակարգերի 22 վերջակետային սարքավորումների տեղադրման գործընթացում: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի հետ՝ մարզում Մեծավան համայնքի տարածքում գտնվող ջրամբարի շրջակայքում՝ Ձյունշուղ, Տաշիր, Միխայլովկա և Սարատովկա ջրածածկման տիրույթում ընկնող համայնքներում ներդնելու ազդարարման համակարգերի 8 վերջակետային սարքավորումներ:


Դավիթ Տոնոյանը հատուկ ուշադրություն հրավիրեց սելաֆատարերի խնդրին՝ նշելով, որ դրանք հարկավոր է ուսումնասիրել՝ բարելավման հրատապ ծրագրեր մշակելու նպատակով: Քննարկվեց նաև հակակարկտային համակարգի բարելավման խնդիրը:
ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը ԱԻ նախարարին ներկայացրեց իր ոլորտում միջազգային աջակցության հնարավորությունները:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ