ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեծ Բրիտանիայում գողացել են Նյուտոնի, Գալիլեյի և Կոպեռնիկոսի հնատիպ գրքերը

Մեծ Բրիտանիայում գողացել են Նյուտոնի, Գալիլեյի և Կոպեռնիկոսի հնատիպ գրքերը
13.02.2017 | 13:39

Լոնդոնում գողացել են 160 հնատիպ հազվագյուտ գրքեր՝ 15-16-րդ դարերում տպագրված և 2 մլն ֆունտ ստեռլինգ արժեքով։ Daily Mail-ը հայտնում է՝ գողացված գրքերի «մարգարիտը» Նիկոլայ Կոպեռնիկոսի գիրքն է, որ գնահատվում է 215 հազար ֆունտ։ Կոպեռնիկոսի 1566-ին հրատարակված գրքում նկարագրվում է նրա գլխավոր տեսությունը, որ Արևը գտնվում է Տիեզերքի կենտրոնում։


Ոստիկանության խոսքով՝ երեք հանցագործներ կոտրել են պաշտպանության բարդ համակարգն ու մուտք գործել պահեստ, որտեղ պահվել են գրքերը։ Նրանք կարողացել են մտնել տանիքով: Գողացված գրքերի թվում են Գալիլեո Գալիլեյի, Իսահակ Նյուտոնի, Լեոնարդո դա Վինչիի գիտական աշխատանքները, Դանթեի «Աստվածային կատակերգությունը», որը թվագրվում է 1569։ Փորձագետների խոսքով՝ այդ հնագույն գիտական և գրական աշխատանքները անհնար է վաճառել որևէ աճուրդի տան միջոցով։

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ