ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կտրուկ արժեզրկվել է իրանական ռիալը

Կտրուկ արժեզրկվել է իրանական ռիալը
30.07.2018 | 12:59

Կտրուկ արժեզրկվել է իրանական արժույթը՝ ռիալը: Ըստ Associated Press-ի` Թեհրանի «սև շուկայում» ԱՄՆ 1 դոլարի դիմաց երեկ տալիս էին 112000 ռիալ՝ նախորդ օրվա 98000 փոխարեն: Դոլարի պաշտոնական փոխարժեքը 44 000 է՝ տարվա սկզբի 35000 ռիալի փոխարեն: Անցած շաբաթ պաշտոնանկ է արվել Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլահ Սեիֆը` արժութային շուկայում տիրող իրավիճակի համար:

Դիտվել է՝ 2837

Մեկնաբանություններ