«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պատգամավորների մի մասը ո՛չ գույք ունի, ո՛չ տեխնիկա

Պատգամավորների մի մասը ո՛չ գույք ունի, ո՛չ տեխնիկա
15.02.2019 | 01:55

Ազգային ժողովի պատգամավորների մի մասը դեռ լիովին չի «տնավորվել»։ Ճիշտ է, բոլորն ունեն իրենց աշխատասենյակները, բայց վերջնականապես տեղավորվել շատերին չի հաջողվում: «Մի մասը գույք չունի, մի մասն էլ՝ տեխնիկա, ընդհուպ՝ համակարգիչ: Մարդիկ չգիտեն՝ որտե՞ղ հանգստանան խորհրդարանական նիստերի ընդմիջումներին, ստիպված գործընկերների արդեն կահավորված սենյակներում են լինում ու նրանց տեխնիկայից օգտվում»:


«Մի ամսում հնարավոր չեղա՞վ գույքով ապահովել բոլորին, կամ էլ սենյակների վրա փակցնել, թե որը ում աշխատասենյակն է»,- սրտնեղում են վերջիններս։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ