ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 53083

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 53083
06.10.2020 | 15:50

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 406-ով՝ հասնելով 53083-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 222-ով և հասել 44932-ի, իրականացվել է 1926 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 309945-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1292-ի: Բուժվում է 6859 մարդ:

Դիտվել է՝ 3973

Մեկնաբանություններ