Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

«Մի բան հս­տակ է՝ այս իշ­խա­նու­թ­յուն­նե­րը պետք է ան­հա­պաղ հե­ռա­նան»

«Մի բան  հս­տակ է՝ այս իշ­խա­նու­թ­յուն­նե­րը պետք է ան­հա­պաղ հե­ռա­նան»
04.12.2020 | 00:25

«Ի­րա­տե­սի» հյու­րը ա­ր­տա­­կարգ և լիա­զոր դես­պան ԱՐ­ՄԱՆ ՆԱ­ՎԱ­ՍԱՐ­ԴՅԱՆՆ է:


-Պա­րոն Նա­վա­սար­դյան, հայ­րե­նա­կան ան­վան­ված մեր վեր­ջին պա­տե­րազմն ա­վարտ­վեց ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զոր­քի մուտ­քով Ար­ցախ, ա­վե­լի ճիշտ՝ այն մի փշուր տա­րածք, ո­րը մնա­ցել է Ար­ցա­խից՝ Հա­յաս­տա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ: Ձեր բազ­մա­թիվ հար­ցազ­րույց­նե­րում ա­սել եք, որ խա­ղա­ղա­պահ­նե­րի ինս­տի­տուտն ի­րեն չի ար­դա­րաց­նում: Հի­մա մենք ի՞նչ ակն­կա­լենք ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րից:
-Ես պար­զա­պես տե­սել եմ խա­ղա­ղա­պահ­նե­րի տար­բեր եր­կր­նե­րում, և իմ տե­սածն է ինձ հիմ­քեր տա­լիս այդ­պես ա­սե­լու: Տե­սել եմ Լի­բա­նա­նում՝ Բե­քաա հով­տում, Մեր­ձա­վոր Արևել­քում՝ Իս­րա­յե­լի և Պա­ղես­տի­նի միջև, Կիպ­րո­սում: Խա­ղա­ղա­պահ­նե­րը եր­կու տե­սակ են լի­նում: Սո­վո­րա­բար լի­նում են խա­ռը՝ տար­բեր եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից կազմ­ված, և սա բա­ցար­ձա­կա­պես ոչ մի ար­դյունք չի տա­լիս: Մեզ մոտ տե­ղա­կայ­ված ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րը շատ բա­նով տար­բեր­վում են դրան­ցից, ո­րով­հետև Ռու­սաս­տանն ու­նի հե­տաք­րք­րու­թյուն­ներ այս տա­րա­ծաշր­ջա­նում: Եվ մեր քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյան մեջ, իմ հա­մոզ­մամբ, ռուս­նե­րի մուտ­քը փր­կու­թյուն էր: Ե­թե այս քայ­լը չար­վեր, Ար­ցա­խում հայ չէր մնա: Հի­մա կան հա­կա­ռու­սա­կան, անգ­լո-ա­մե­րի­կյան տրա­մադ­րու­թյուն­ներ ու­նե­ցող մար­դիկ, ո­րոնք ա­սում են, թե կի­սե­ցին Ար­ցա­խը Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև: Շատ բան կա­րե­լի է ա­սել, և աս­վա­ծի մեջ շատ բան կա­րող է ճիշտ լի­նել, բայց ֆի­զի­կա­կան փր­կու­թյան ա­ռու­մով սա լա­վա­գույն լու­ծումն էր: Թեև կա մի խն­դիր. խա­ղա­ղա­պահ զոր­քը՝ բաղ­կա­ցած 1600 հո­գուց, ամ­բողջ գծի եր­կա­րու­թյամբ կկա­րո­ղա­նա՞ դի­մադ­րել թուր­քա­կան ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Ես շատ կաս­կա­ծում եմ: Եվ ի՞նչ կա­րող է պա­տա­հել: Կա­րող է պա­տա­հել հետևյա­լը. թուր­քե­րը հա­մառ կեր­պով ա­սում են, որ ի­րենք էլ պի­տի ու­նե­նան խա­ղա­ղա­պահ­ներ այդ տա­րած­քում, տա­րա­ծաշր­ջա­նում կան նաև ա­հա­բե­կիչ­ներ, ո­րոնք ա­մեն վայր­կյան կա­րող են սար­քել սադ­րանք, մի քա­նի հո­գու սպա­նել և հիմք տալ թուր­քե­րին՝ մտց­նե­լու ի­րենց խա­ղա­ղա­պահ­նե­րին:
-Ակն­հայտ է, որ ռու­սա­կան ու­ժե­րը չեն կա­րո­ղա­նում լիո­վին վե­րահս­կել տա­րած­քը, ո­րի վառ ա­պա­ցույ­ցը խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­թյու­նից և ռուս­նե­րի մուտ­քից հե­տո մեր խա­ղաղ բնա­կիչ­նե­րից տա­սը կամ գու­ցե ա­վե­լի մար­դու առևան­գումն էր ու գե­րե­վա­րու­մը:
-Ա­յո՛: ՈՒ դեռ է­լի կլի­նեն նման դեպ­քեր: Այդ պատ­ճա­ռով էլ կար­ծեմ ու­զում են ռու­սա­կան զոր­քի թիվն ա­վե­լաց­նել տա­րած­քում:
-Ի­րադ­րու­թյան սրու­մը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված չէ՞ նրա­նով, որ 1921-ի գար­նա­նը ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րի ժամ­կետն է լրա­նում, Նա­խիջևա­նի խն­դիրն է հրա­մա­յա­կա­նո­րեն մտ­նում օ­րա­կարգ:
-Նաև դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված: Թուր­քա­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն այդ­պի­սին է, նրանք կա­րո­ղա­նում են հե­ռուն նա­յել: Եվ այս պա­տե­րազ­մը հաշ­վարկ­ված քայլ էր: Ի­հար­կե, կա­յին նաև այլ գոր­ծոն­ներ՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, Ռու­սաս­տա­նի զգա­լի թու­լա­ցու­մը, ռուս-թուր­քա­կան մյուս առ­ճա­կա­տում­նե­րի պա­րա­գան (ես նկա­տի ու­նեմ քր­դա­կան հար­ցը, Սի­րիան, Լի­բիան, Լի­բա­նա­նը, Մի­ջերկ­րա­կան ծո­վի հա­րա­վա­յին ա­վա­զա­նը, Եվ­րո­պան): Հի­մա թուր­քե­րը հա­մա­ռո­րեն ու­զում են ներ­խու­ժել Եվ­րո­պա, և Եվ­րո­պա­յի դե­մոգ­րա­ֆիա­կան տվյալ­նե­րը խո­սուն վկա­յու­թյունն են այն բա­նի, որ Ֆրան­սիան, Գեր­մա­նիան կարճ ժա­մա­նակ հե­տո կդառ­նան իս­լա­մա­կան պե­տու­թյուն­ներ:
-Գեր­մա­նիա­յում ապ­րող հա­յե­րը, ի­րենց տնե­րում նս­տած, ար­դեն ստա­ցել են «Գորշ գայ­լե­րի» սպառ­նագ­րե­րը, նրանք այլևս չեն էլ քո­ղար­կում հա­յա­տյաց, ցե­ղաս­պան նպա­տակ­նե­րը հենց Եվ­րո­պա­յում:
-Այս պա­տե­րազ­մը, ի­հար­կե, ոգևո­րել է նրանց: Իսկ մեծ հաշ­վով այս պա­տե­րազ­մով Էր­դո­ղա­նը փոր­ձում էր ար­գե­լա­կել այն հնա­րա­վոր քայ­լե­րը, որ կա­րող էր ա­նել Ռու­սաս­տա­նը՝ ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րի 100-ա­մյա­կի ա­ռի­թով: Ես և ինձ նման մար­դիկ բազ­միցս ենք հու­շել, որ սա մեզ հա­մար ա­մե­նա­հար­մար ա­ռիթն է՝ լու­ծե­լու այս տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան, կա­յու­նու­թյան հար­ցը՝ հօ­գուտ հա­յե­րի, բայց ես մեր երկ­րի այս կա­ռա­վա­րու­թյու­նից ոչ մի սպա­սե­լիք չու­նեի: Ե­թե մենք մինչև պա­տե­րազ­մը քայ­լեր ա­նեինք, կա­րո­ղա­նա­յինք շա­հագ­րգ­ռել ռու­սա­կան կող­մին, Եվ­րո­պան ներգ­րա­վել, Վիլ­սո­նի Ի­րա­վա­րար վճի­ռը շեշ­տադ­րել, շատ բան այլ կլի­ներ: Սա հս­կա­յա­կան աշ­խա­տանք է, որ պի­տի ար­վեր: Իսկ մենք ո­չինչ չա­րե­ցինք: Մենք մի տա­սը մաս­նա­գե­տով ար­դեն ե­րեք տա­րի հետևո­ղա­կա­նո­րեն ու­սում­նա­սի­րում ենք այն, ինչ կա­տար­վում է Նա­խիջևա­նում: Փա­փուկ ու­ժի կի­րառ­մամբ՝ բա­վա­կան մեծ աշ­խա­տանք ենք կա­տա­րել Ի­րա­նում, Չի­նաս­տա­նում, Վրաս­տա­նում և ան­գամ Իս­րա­յե­լում: Կա­յին մար­դիկ, ո­րոնք պատ­րաստ էին գա­լու Հա­յաս­տան, մաս­նակ­ցե­լու գի­տա­կան կոն­ֆե­րան­սի այդ թե­մա­յով: Դի­մե­ցինք ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյուն, ո­րով­հետև նման հար­ցե­րը լուծ­վում են պե­տա­կան մա­կար­դա­կով: Երբ բա­ցատ­րե­ցինք, թե ինչ ենք ու­զում ա­նել, ինչ նպա­տակ ենք հե­տապն­դում, նախ­կին ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյանն ա­սաց. «Իսկ դա ի՞նչ կտա մեզ»: Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ա­ռաջ էլ Սերժ Սարգ­սյա­նին ենք փոր­ձել այս գա­ղա­փա­րը հասց­նել, նա էլ հայ­տա­րա­րել էր, թե մարդ­կանց պետք չէ դրա­նով վա­խեց­նել:
-Ո՞վ պի­տի վա­խե­նար:
-Մեր ժո­ղո­վուր­դը:
-Ա­յո՛, մեր ժո­ղովր­դին պետք չէր վա­խեց­նել, պետք էր հայ­րե­նազր­կել: Երևի թե սա էր «լա­վա­գույն» լու­ծու­մը: Իսկ որ­պես հա­վե­լում՝ բազ­մա­թիվ հա­յոր­դի­նե­րի թող­նել ադր­բե­ջա­նա­կան գե­րու­թյան մեջ՝ դույզն-ինչ չմ­տա­հոգ­վե­լով նրանց ճա­կա­տագ­րով:
-Երևի:
-Ի՞նչ սպա­սել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում:
-Էր­դո­ղանն ու­զում է խմ­բագ­րում­ներ ա­նել Լո­զա­նի 1923 թվա­կա­նի պայ­մա­նագ­րում: Այն­պես որ, մենք պի­տի մո­ռա­նանք 2021 թվա­կա­նին որևէ քայ­լի դի­մե­լու մեր հնա­րա­վո­րու­թյան մա­սին: Սա է մեր ներ­կա քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը: Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը գո­նե պետք է շատ լավ գի­տակ­ցեին, թե ինչ ար­հա­վիրք է կախ­վում Հա­յաս­տա­նի գլ­խին: Սա մեկ-եր­կու օր­վա բան չէր, վտան­գը կար նաև նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք: Մեզ մոտ նախ իշ­խա­նա­փո­խու­թյուն պի­տի լի­նի: Սա միան­շա­նակ է: Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­ներն ի վի­ճա­կի չեն որևէ հարց լու­ծե­լու:
-Բայց մենք տես­նում ենք, որ երկ­րի գլ­խա­վոր դեմ­քը, հե­ռա­նա­լու փո­խա­րեն, ա­ռան­ձին օ­ղակ­նե­րում պաշ­տո­նյա­ներ է փո­խում՝ ան­հաս­կա­նա­լի վե­րա­դա­սա­վո­րում­նե­րով, և չի ցան­կա­նում ի­րեն որևէ մե­կով փո­խա­րին­ված տես­նել: Սա ի՞նչ է նշա­նա­կում:
-Դե՛, մեր ժո­ղո­վուր­դը բա­րի է, հան­դուր­ժող, բայց կան սահ­ման­ներ, ո­րոն­ցից այն կողմ մենք չենք կա­րող անց­նել: Այն, ինչ կա­տար­վեց մե­զա­նում, ա­հա­վոր հար­ված էր Հա­յաս­տա­նին և հայ­կա­կա­նու­թյա­նը: Մեր դի­վա­նա­գի­տու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ ճիշտ աշ­խա­տել: Մենք 1994-ին հաղ­թե­ցինք պա­տե­րազ­մում, բայց պարտ­վե­ցինք դի­վա­նա­գի­տու­թյան, քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: Ա­լիևի հա­մար դր­դա­պատ­ճառ դար­ձան վի­ճե­լի յոթ շր­ջան­նե­րը, ո­րով­հետև մենք այս­քան տա­րի չկա­րո­ղա­ցանք աշ­խար­հին ա­պա­ցու­ցել, որ դրանք հայ­կա­կան հո­ղեր են, ո­րոնք երբևէ չեն պատ­կա­նել Ադր­բե­ջա­նին: Փաս­տո­րեն, ամ­բողջ աշ­խար­հի ա­ռաջ մենք ներ­կա­յա­ցանք որ­պես օ­կու­պանտ: Չկա­րո­ղա­ցանք ա­ռաջ մղել ազ­գա­յին ինք­նո­րոշ­ման պա­րա­դիգ­մա­յի կարևո­րու­թյու­նը: Մենք չկա­րո­ղա­ցանք ա­պա­ցու­ցել, որ այդ տա­րած­քից մեկ մի­լիոն փախս­տա­կան չի ե­ղել, որ այդ­տեղ ըն­դա­մե­նը 43 հա­զար ադր­բե­ջան­ցի է ապ­րել: Եվ քա­նի որ պան­թուր­քիս­տա­կան թա­փա­նիվն սկ­սեց այս­տեղ ա­րագ աշ­խա­տել և հաս­նել մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի, նրանք սկ­սե­ցին մտա­ծել ոչ միայն Ար­ցա­խի մա­սին: Միշտ ա­սել եմ, որ ե­թե ան­գամ մենք ամ­բողջ Ար­ցա­խը տա­յինք նրանց՝ ա­ռանց մի թիզ հող մեզ պա­հե­լու, միևնույն է, դա չէր կանգ­նեց­նի թուր­քե­րին, ո­րով­հետև Թուր­քիա­յի նպա­տա­կը Հա­յաս­տա­նի վե­րա­ցումն է: Հա­յաս­տա­նը՝ որ­պես սեպ, խր­ված է թուր­քա­կան աշ­խար­հի կո­կոր­դում: Ե­թե հետևեք թուր­քա­կան պաշ­տո­նա­կան գրագ­րու­թյուն­նե­րին, պե­տա­կան մա­կար­դա­կով ար­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, կտես­նեք, որ նրանք հե­տապն­դում են Հա­յաս­տանն ի­րենց ճա­նա­պար­հից հե­ռաց­նե­լու նպա­տա­կը: Ստո­րագր­ված հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տի՝ Մեղ­րիում բաց­վե­լիք մի­ջանց­քի առն­չու­թյամբ թուր­քա­կան կող­մը հայ­տա­րարում է, որ ի­րենք լու­ծել են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խն­դիր՝ վե­րաց­նե­լով այն ար­գել­քը, ո­րը կանգ­նած էր թուր­քա­կան աշ­խար­հի միա­վոր­ման ճա­նա­պար­հին: Այս մի նա­խա­դա­սու­թյամբ ա­մեն ինչ աս­ված է կար­ծես: Երբ Էր­դո­ղա­նը հրա­պա­րա­կում է այն 61 եր­կր­նե­րի ցու­ցա­կը, ո­րոնք պետք է լի­նեն Օս­մա­նյան կայս­րու­թյան սահ­ման­նե­րում, ա­ռա­ջին շար­քում Ղա­րա­բա­ղը և Հա­յաս­տանն են: Այն­պես որ, պա­տե­րազմն այդ ուղ­ղու­թյամբ է զար­գա­նա­լու:
-Հաս­կա­նա­լի է, որ հնա­րա­վոր պա­տե­րազմն ար­դեն Ար­ցա­խի հա­մար չի լի­նե­լու, այլ Հա­յաս­տա­նի:
-Ղա­րա­բա­ղում ար­դեն վեր­ջա­ցավ ա­մեն բան: Այն­տեղ մի բուռ հող է մնա­ցել հա­յե­րի ձեռ­քին, և սա դեռ վեր­ջը չէ: Ձևաց­նում են, թե գնա­ցել են հաշ­տու­թյան, բայց դա հեղ­հե­ղուկ վի­ճակ է: Ես գի­տեի, որ մենք պարտ­վում ենք դի­վա­նա­գի­տա­կան աս­պա­րե­զում, բայց որ ռազ­մա­կա­նում էլ է այդ վի­ճա­կը, չէի պատ­կե­րաց­նում: Դա երևաց պա­տե­րազ­մի հենց սկզ­բից և շա­րու­նակ­վեց ա­վե­լի քան քա­ռա­սուն օր: Պարզ­վեց, որ մեր զին­ված ու­ժե­րը շատ վատ վի­ճա­կում են, երկ­րում առ­կա կո­ռուպ­ցիան խո­րա­պես թա­փան­ցել է այդ բնա­գա­վառ ևս, հա­մա­պա­տաս­խան զենք-զի­նամ­թերք մենք ձեռք չենք բե­րել, մեր եր­կին­քը լրիվ բաց էր այն դեպ­քում, երբ փա­կե­լու հա­մար ա­ռանձ­նա­պես մեծ գու­մար­ներ պետք չէին, փո­խա­րե­նը Հոր­դա­նա­նից ինչ-որ հին, ան­պետք զի­նա­տե­սակ­ներ են գն­վել: Ես չգի­տեմ՝ այս­տեղ ֆի­նան­սա­կան ա­ֆյո­րա ե­ղել է, թե ոչ, բայց ստեղծ­ված վի­ճակն ան­նե­րե­լի էր: Իսկ դրոն­նե­րի հետ կապ­ված խն­դիրն ուղ­ղա­կի խայ­տա­ռա­կու­թյուն էր: Ե­րեք տա­րի ա­ռաջ մենք դար­ձյալ աշ­խա­տանք­ներ տա­րանք փա­փուկ ու­ժի մի­ջո­ցով: Հա­յաս­տան հրա­վի­րե­ցինք Նե­թա­նյա­հուի խոր­հր­դա­կան Ա­վիգ­դոր Էս­կի­նին, տա­րանք Ղա­րա­բաղ: Նա ե­կել էր այս­տեղ, որ­պես­զի փոր­ձեր Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով կապ հաս­տա­տել Ի­րա­նի հետ: Հե­տո Իս­րա­յե­լի պատ­գա­մա­վոր­նե­րից Ցին­կերն այս­տեղ ե­կավ՝ նույն նպա­տա­կով: Բայց մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը որևէ ըն­թացք չտ­վե­ցին այս գոր­ծին: Իս­րա­յե­լը մեզ ա­ռա­ջար­կում էր դրոն­ներ, նույն այն դրոն­նե­րը, որ ի­րենք վա­ճա­ռում են Ադր­բե­ջա­նին:
-Եվ դրան հետևեց Դա­վիթ Տո­նո­յա­նի «հան­ճա­րեղ» պա­տաս­խա­նը՝ դրանք ի­րենց չեն ար­դա­րաց­նում: Իսկ նրա խոս­քե­րի սնան­կու­թյունն այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում փաս­տեց ադր­բե­ջա­նա­կան կող­մը՝ կռ­վե­լով այդ դրոն­նե­րով:
-Ա­յո՛: Նույն Դա­վիթ Տո­նո­յա­նը հայ­տա­րա­րեց, որ մեր ռազ­մա­քա­ղա­քա­կան ներ­կա­յու­թյու­նը լի­նե­լու է ոչ միայն այս­տեղ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում, այլև Մեր­ձա­վոր Արևել­քում, Մի­ջերկ­րա­ծո­վյան ա­վա­զա­նում: Եվ ի՞նչ ե­ղավ այս ա­մե­նից հե­տո:
-Կար­ծում եք՝ Դա­վիթ Տո­նո­յանն ու այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­վա­տու՞մ էին ի­րենց ա­սած­նե­րին, թե՞ լավ էլ գի­տեին, որ այս­պես պի­տի լի­ներ ա­մեն բան, ու պար­զա­պես ան­պատ­կա­ռո­րեն ստում էին:
-Ըստ երևույ­թին՝ ա­մեն ինչ էլ գի­տեին ու շատ լավ պատ­կե­րաց­նում էին: Դա­վիթ Տո­նո­յա­նը հա­վաս­տիաց­նում էր, որ պետք է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղա­փոխ­վեն Ադր­բե­ջա­նի տա­րածք, որ մենք պետք է նրանց հասց­նենք ան­հա­մա­չափ հար­ված­ներ:
-ՈՒ­րեմն ին­չու՞ չա­րե­ցին: «Դու­խը» չհե­րի­քե՞ց, թե՞ վա­ճառ­ված էին. ի­րե­րը կո­չենք ի­րենց ա­նուն­նե­րով:
-Ին­չու չա­րե­ցին՝ դժ­վա­րա­նում եմ ա­սել: Բայց մի բան հս­տակ կա­սեմ. ե­թե դա ա­նեին, ա­մեն ինչ այլ կերպ կլուծ­վեր: Ա­մե՛ն ինչ: Դա կլի­ներ հար­ված նրանց ռազ­մա­քա­ղա­քա­կան ող­նա­շա­րին: Ե­թե նավ­թա­մու­ղին հար­վա­ծե­լու հար­ցում կաս­կած­ներ կա­յին, թե անգ­լիա­ցի­նե­րը մեր դեմ այս ու այն քայ­լե­րը կձեռ­նար­կեին (հա­վա­տաց­նում եմ՝ ոչ մի քայլ էլ չէին ձեռ­նար­կի), ա­պա կա­րող էին գո­նե Եվ­լա­խը շար­քից հա­նել. եր­կա­թու­ղին ամ­բող­ջո­վին Ադր­բե­ջա­նին է պատ­կա­նում, այս դեպ­քում էլ հո չկա՞ր մի­ջազ­գա­յին սկան­դա­լի վտան­գը: Վե­րա­դառ­նա­լով նավ­թա­մու­ղին՝ ա­սեմ, որ այն վնա­սե­լը շա­տե­րի շա­հե­րին կդիպ­չեր, բայց օ­գուտ կբե­րեր եր­կու երկ­րի՝ Ռու­սաս­տա­նին ու Հա­յաս­տա­նին: Իսկ մենք ոչ միայն դա չա­րե­ցինք, որ ան­պայ­ման պետք էր ա­նել, այլև նա­խա­պես հայ­տա­րա­րե­ցինք, որ չենք պատ­րաստ­վում նման բան ա­նել: Մեր երկ­րի նա­խա­գա­հի եր­կու հար­ցազ­րույց­նե­րում այդ մա­սին աս­ված է բաց տեքս­տով: Այդ մա­սին բո­լո­րից ա­ռաջ հայ­տա­րա­րել էր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը, ա­պա նաև՝ Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը, իսկ վեր­ջին մե­խը խփեց Զո­րայր Մնա­ցա­կա­նյա­նը, երբ նույն հա­վաս­տիա­ցումն ա­րեց Բայ­րա­մո­վին, Ժնևում:
-Այ­սինքն՝ մեր թշ­նա­մուն հան­գիստ խղ­ճով մեզ ցե­ղաս­պա­նե­լու «քարտ բլանշ» են տվել հենց մեր պա­շո­նյա­նե­րը: Էլ ի՞նչ ելք էինք ու­զում այս­պի­սի ղե­կա­վար­ներ ու­նե­ցող երկ­րի պա­տե­րազ­մից: Մա­նա­վանդ որ ա­նակն­կալ­նե­րը օր օ­րի ա­վե­լա­նում են: Խո­սուն ա­պա­ցույց՝ Սոթ­քի դեպ­քը, Սյու­նի­քի հան­դեպ ոտ­նձ­գու­թյուն­նե­րը, ադր­բե­ջա­նա­կան շու­կա­յում առևտուր ա­նե­լու «շեն­շող» հե­ռան­կա­րը, և այլն, և այլն:
-Կան տե­սա­բան­ներ, ո­րոնք հայ­տա­րա­րում են, թե ե­ղել է դա­վա­ճա­նու­թյուն հայ­կա­կան կող­մից: Ան­գամ մատ­նու­թյուն է ե­ղել. Ադր­բե­ջա­նին տե­ղե­կու­թյուն են փո­խան­ցել, թե որ­տեղ են կու­տակ­ված հայ­կա­կան զոր­քե­րը, և նրանց ոչն­չաց­րել են՝ ու­նե­նա­լով հա­մա­պա­տաս­խան կոոր­դի­նատ­ներ: Պե­գովն էլ հա­վաս­տիաց­նում է, որ Շու­շիում մար­տեր չեն ե­ղել, այն հան­ձն­վել է ա­ռանց մար­տի: Այս ա­մե­նի պա­րա­գա­յում մի բան հս­տակ է՝ այս իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է ան­հա­պաղ հե­ռա­նան։

(շա­րու­նա­կե­լի)


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 52700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ