ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ռուսաստանին բարձր հարկերով, մաքսատուրքերով և պատժամիջոցներով բոլոր արտահանումների համար, եթե չդադարեցնի պատերազմն ՈՒկրաինայում։ «Համաձայնության եկեք հիմա և դադարեցրեք այս ծիծաղելի պատերազմը։ Այն միայն ավելի կվատանա, եթե մենք «գործարքի» չգնանք, ընդ որում, մոտակա ժամանակում: Եկեք ավարտենք այս պատերազմը: Ժամանակն է գործարք կնքելու»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։               
 

«Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»

«Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
13.12.2020 | 21:55

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19։00-ին, LOFT-ում տեղի կունենա Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում հեղինակն անձամբ կպատմի նոր գրքի ստեղծման ու խորհրդի մասին։

«Իրատեսի» հետ զրույցում Արամ Ավետիսն ասաց, որ վեպը մի մարդու մասին է, ով հայտնվում է առնետների, կրծողների աշխարհում ու փորձում մարդ մնալ․ «Բայց ինչքա՞ն է նրան հաջողվում դա անել։ Այդ վեպը հակավեպ է ու դեմ է բոլոր կար կարծրատիպերին՝ և՛ լեզվի, և՛ գրականության առումով։ ՈՒղեղ կրծող հակաուտոպիա։ Նույնիսկ հակա հակաուտոպիա։ Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է՝ հյութեղ ու անտանելի։ Պոլ Վալերին այս գրքի մասին կասեր․ «․․․ մենք վերաջապես կտեսնենք անասնական հասարակության հայտնության հրաշքը»։


«Երբ առնետները կարդալ գիտեին»-ը արձակագրի երրորդ գիրքն է։ Լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը «Ջեբկիր» մատենաշարով։ Մինչ այս ընթերցողին Արամ Ավետիսը հայտնի էր «Կույր կետադրություն» և «Ճարտարապետական մուտացիա» գրքերով։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 95776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ