Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

«Պե­տու­թ­յու­նը կորց­րել է իր դեմ­քը, և ե­թե մենք թույլ տանք, որ այս ճգնա­ժամն ա­վե­լի խո­րա­նա, ուղ­ղա­կի կկոր­ծան­վենք»

«Պե­տու­թ­յու­նը կորց­րել է իր դեմ­քը, և ե­թե մենք թույլ տանք, որ այս ճգնա­ժամն ա­վե­լի խո­րա­նա, ուղ­ղա­կի կկոր­ծան­վենք»
18.12.2020 | 00:53
«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, հրա­պա­րա­կա­խոս ԴԱ­ՎԻԹ ՍԱՐԳՍ­ՅԱՆՆ է:


-Պա­րոն Սարգ­սյան, օ­րեր ա­ռաջ Վազ­գեն Մա­նու­կյա­նը հան­դիպ­ման էր հրա­վի­րել հայ մտա­վո­րա­կան­նե­րին, ո­րոնց թվում նաև Դուք էիք: Ի՞նչ տվեց այդ հան­դի­պու­մը, որևէ ելք նա­խանշ­վե՞ց մեր երկ­րի հա­մար, որևէ հույս ծն­վե՞ց, թե՞ ա­նո­րո­շու­թյունն ա­վե­լի խո­րա­ցավ:
-Մենք հի­մա և՛ հո­գե­բա­նո­րեն, և՛ պե­տա­կան բո­լոր կա­ռույց­նե­րի ա­ռու­մով կաթ­վա­ծա­հար վի­ճա­կում ենք: Պե­տու­թյու­նը կորց­րել է իր դեմ­քը, ին­չը սպառ­նում է նաև մեր ազ­գա­յին դի­մագ­ծի ա­ղա­վաղ­մա­նը, և ե­թե մենք թույլ տանք, որ այս ճգ­նա­ժամն ա­վե­լի խո­րա­նա, ուղ­ղա­կի կկոր­ծան­վենք: Բազ­միցս ա­սել եմ, որ կա­րե­լի է տն­տե­սու­թյու­նը վե­րա­կանգ­նել, կորց­րած տա­րածք­նե­րը հետ բե­րել, բայց կորց­րած մարդ­կա­յին ռե­սուրսն այլևս չենք վե­րա­դարձ­նի: Սա­կայն պի­տի հաս­կա­նանք, որ նո­րե­րը պի­տի ծն­վեն: Այ­սինքն՝ ապ­րող­նե­րը պար­տա­վո­րու­թյուն ու­նեն շա­րու­նա­կե­լու կյան­քը նաև մեր հայ­րե­նի­քի հա­մար նա­հա­տակ­ված­նե­րի հրա­մա­յա­կա­նով:
-Դե, կյան­քը նույ­նիսկ 1915-ին չի ա­վարտ­վել, բայց ո՞ր կե­տից է շա­րու­նակ­վել. այս է խն­դի­րը:
-Մենք կա­րող ենք հե­տա­գա­յում ձեռք բե­րել ա­վե­լի մեծ տա­րածք­ներ՝ ի հե­ճուկս շա­տե­րի: Բայց դրա հա­մար անհ­րա­ժեշտ են ար­մա­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ` շտ­կելու համար բազ­մա­պի­սի և բազ­մա­թիվ կոպ­տա­գույն սխալ­ներ։ Պար­տա­վոր ենք հզո­րաց­նել տն­տե­սու­թյու­նը, վե­րա­կանգ­նել և ար­դիա­կա­նաց­նել այն, ո­րի հա­մար հո­գե­բա­նա­կան գեր­լա­րում է պա­հանջ­վում, ո­գե­ղեն ուժ և ամ­րու­թյուն: Ես վս­տա­հում եմ Վազ­գեն Մա­նու­կյա­նին: Վեր­ջին եր­կու-ե­րեք տա­րում այն­պի­սի մթ­նո­լորտ էր ստեղծ­վել, որ մաս­նա­գե­տը, փոր­ձա­ռու գոր­ծի­չը, բա­նի­մաց մար­դը բա­ցար­ձա­կա­պես ար­հա­մարհ­ված էին: Եվ սա կա­տար­վեց շատ ա­րագ, այն­պես, որ չէիր հասց­նում կռա­հել, թե ինչ է կա­տար­վում, և ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կում էր հա­վա­տալ ի­րեն ան­ծա­նոթ, բայց իր քվեն ստա­ցած նո­րա­թուխ կա­ռա­վա­րիչ­նե­րին: Հապ­ճե­պո­րեն գլ­խատ­վե­ցին բո­լոր կարևոր ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը: Փոր­ձեր կա­տար­վե­ցին վար­կա­բե­կե­լու մեր ե­կե­ղե­ցին, աղ­ճա­տե­լու կր­թու­թյու­նը, մշա­կույ­թը: Դա­դա­րեց­վեց ազ­գա­պահ­պան և կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող բազ­մա­թիվ ար­ժե­քա­վոր նա­խագ­ծե­րի ֆի­նան­սա­վո­րու­մը, ինչ­պես, օ­րի­նակ, պե­տա­կան պատ­վե­րով գր­քե­րի և պար­բե­րա­կան­նե­րի հրա­տա­րա­կու­թյու­նը և այս տե­սակ այլ ծրագ­րե­րի: Ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի դեմ ար­շավն այն­քան ա­րագ և անս­պա­սե­լի ըն­թացք էր ստա­ցել, որ մար­դիկ չէին հասց­նում սթափ­վել: Դա նման էր ռին­գում բռնց­քա­մար­տի­կին ա­նընդ­հատ հասց­վող ուժ­գին հար­ված­նե­րի, ո­րոն­ցից մար­դը չի հասց­նում ուշ­քի գալ ու պաշտ­պան­վել կամ պա­տաս­խան հար­ված տալ: Եվ այս ա­մե­նը հասց­րեց ներ­կա­յիս ող­բեր­գա­կան, ծայ­րա­հեղ վի­ճա­կին: Անդ­րա­դառ­նա­լով մտա­վո­րա­կան­նե­րի հան­դիպ­մա­նը՝ նշեմ, որ սա ա­ռա­ջին նման հան­դի­պումն էր և հու­սադ­րող էր: Հու­սադ­րող էր նախ և ա­ռաջ նրա­նով, որ հրա­վիր­ված էին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կով մտա­հոգ մտա­վո­րա­կան­ներ՝ գիտ­նա­կան­ներ, մշա­կույ­թի գոր­ծիչ­ներ: Մշա­կույ­թի մարդն ան­հա­տա­կա­նու­թյուն է, յու­րա­քան­չյուրն իր տե­սակն ու­նի, և այդ ամ­բող­ջա­կա­նու­թյամբ է ձևա­վոր­վում երկ­րի մշա­կու­թա­յին դեմ­քը: Մենք պի­տի կա­րո­ղա­նանք ստա­նալ մեկ ընդ­հան­րա­կան դի­մա­պատ­կեր, բո­լո­րին պի­տի հա­վա­քենք մի ընդ­հա­նուր կտա­վի վրա, որ­տեղ ա­մեն մեկն իր գույ­նը, ա­սել է թե՝ իր ա­նե­լիքն ու­նի: Այդ մար­դիկ ծա­րա­վի և պատ­րաս­տա­կամ են՝ ի­րենց բո­լոր կա­րո­ղու­թյուն­նե­րը ներդ­նե­լու երկ­րի և հայ­րե­նի­քի փր­կու­թյան գոր­ծին, միևնույն ժա­մա­նակ ցան­կա­նում են հաս­կա­նալ ա­նե­լի­քը:
-Այդ հար­ցը ինքս ինձ տա­լիս եմ ար­դեն բա­վա­կան ժա­մա­նակ, ինչ­պես բո­լոր բա­նա­կան հա­յե­րը: Բայց մենք կորց­րել ենք մեր ոտ­քի տա­կի հո­ղը: Յու­րա­քան­չյուրս փոր­ձում է հաս­կա­նալ, թե ինչ է կախ­ված մե­զա­նից, ինչ կա­րող ենք ա­նել, որ մեկ քայլ ա­ռաջ շարժ­վենք այս դժո­խա­յին ի­րա­վի­ճա­կում: Ինձ հե­տաք­րք­րում է՝ այդ հան­դիպ­ման ժա­մա­նակ ինք­ներդ Ձեզ հա­մար գտա՞ք այս հար­ցի պա­տաս­խա­նը: Որևէ մտա­վո­րա­կան հաս­կա­ցա՞վ, թե որն է իր ա­նե­լի­քը: Ես ցան­կա­նում եմ ա­ռա­ջադ­րանք ստա­նալ և գոր­ծել, բայց չկա այդ ա­ռա­ջադ­րան­քը տվո­ղը:
-Ա­սեմ՝ այդ ա­ռա­ջադ­րան­քը չկար ա­ռա­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ և չէր էլ կա­րող լի­նել: Ես հա­մա­րում եմ, որ սա ծա­նո­թու­թյուն էր Վազ­գեն Մա­նու­կյա­նի ծրագ­րե­րին, ինչ­պես նաև Վազ­գեն Մա­նու­կյա­նի ծա­նո­թու­թյունն էր մտա­վո­րա­կան­նե­րի մտա­հո­գու­թյու­ննե­րին: Ցա­վոք սր­տի, նաև ժա­մա­նակն էր սեղմ: Ես այս հան­դի­պումն ըն­դու­նում եմ որ­պես սկիզբ, մեկ­նարկ՝ հա­մա­տեղ ջան­քե­րի ներ­դր­ման ա­ռու­մով: Շատ հար­ցեր կան, որ պի­տի քն­նարկ­վեն, պար­զա­պես ա­րագ պի­տի ար­վի ա­մեն ինչ, սա­կայն, ինչ­պես ա­սում են, դան­դաղ շտա­պել՝ հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը և համ­բե­րու­թյու­նը պահ­պա­նե­լով: Մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րից յու­րա­քան­չյու­րը նախ և ա­ռաջ իր գոր­ծը պիտք է ա­նի: Հի­մա բո­լորս մի կողմ ենք դրել մեր հիմ­նա­կան ա­նե­լի­քը, ո­րով­հետև այս վի­ճա­կում հնա­րա­վոր չէ մտա­ծել ստեղ­ծա­գոր­ծե­լու, մաս­նա­գի­տա­կան ո­լոր­տում ինչ-որ բան ա­նե­լու մա­սին: Բո­լորս կենտ­րո­նա­ցած ենք մեկ խնդ­րի վրա, ու­զում ենք հաս­կա­նալ, թե ինչ է ա­նում իշ­խա­նու­թյան ղե­կին գտն­վող այս ոհ­մա­կը, հեր­թա­կան ինչ ա­նակն­կալ է մա­տու­ցե­լու մեզ նրանց պա­րագ­լու­խը: Ոս­կե­ղե­նիկ հա­յոց լե­զուն այն­քան ազ­նիվ է, որ ես չեմ գտ­նում այն դի­պուկ բնո­րո­շու­մը, ո­րից կհա­գե­նամ դրանց բնո­րո­շե­լիս: Ա­սում են՝ դա­վա­ճան, ա­սում են՝ սրի­կա, ա­սում են՝ գոր­ծա­կալ: Բայց այս բո­լոր բա­ռե­րը բա­վա­րար չեն, բնու­թյան մեջ սա ե­զա­կի և բա­ցա­ռիկ տե­սակ է, ո­րի բնո­րո­շու­մը դեռ գտն­ված չէ, ո­րին հա­ջող­վեց կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում կոր­ծան­ման եզ­րին հասց­նել ա­ռանց այն էլ բարդ վի­ճա­կը դժ­վա­րու­թյամբ հաղ­թա­հա­րող եր­կի­րը: Սա բա­վա­կան լուրջ վեր­լու­ծու­թյուն պա­հան­ջող խն­դիր է: Իսկ այդ վեր­լու­ծու­թյան հա­մար մենք պի­տի «գույ­քագ­րենք» մեր հոգևոր-բա­րո­յա­կան աշ­խար­հը: Մեր գրա­կա­նու­թյունն այս հար­ցում մեծ ա­նե­լիք ու­նի, բայց գրե­թե անհ­նա­րին է այս պա­հին գրիչ վերց­նել ու գրել: Ինչ գրես, չա­րու­թյուն ու հայ­հո­յանք է դառ­նա­լու, ո­րով­հետև քեզ սար­սա­փե­լի դառ­նաց­րել ու վի­րա­վո­րել են: Իսկ ես կար­ծում եմ, որ ե­թե գրի­չը վերց­րիր, չա­րու­թյու­նը պար­տա­վոր ես վա­նել մի­ջիցդ: Սպի­տակ թղ­թի առջև նս­տե­լը ա­ղո­թա­րա­նի նման մի բան է, սր­բա­վայ­րում, ա­ղոթք­նե­րում ան­թույ­լատ­րե­լի է չա­րա­ցա­ծու­թյու­նը, ըն­թեր­ցո­ղին անհ­րա­ժեշտ է հու­սադ­րել, դրա­կան լից­քեր հա­ղոր­դել, ո­գեշն­չել, լավ բան ա­սել: Միևնույն ժա­մա­նակ պետք է ազ­նիվ լի­նել նրա հետ: Այս ի­րա­վի­ճա­կում և պայ­ման­նե­րում դա ա­ներևա­կա­յե­լի ջան­քեր է պա­հան­ջում, գրե­թե անհ­նար է: Ըստ իս՝ ար­դյու­նա­վետ կլի­նի, ե­թե ար­վես­տա­գետ­նե­րը նո­րո­վի խմ­բեր, հա­մայ­նք­ներ ձևա­վո­րեն և հա­մա­տեղ ո­րո­շեն ի­րենց ա­նե­լի­քը: Ինձ, օ­րի­նակ, այս օ­րե­րին շատ հու­զե­ցին Շու­շիի խո­նարհ­ված ե­կե­ղե­ցում թավ­ջու­թա­կա­հա­րի կա­տա­րու­մը, մշա­կու­թա­յին մի շարք բարձ­րա­ճա­շակ և ինք­նա­բուխ մտահ­ղա­ցում­ներ, ո­րոնք վկա­յում են մեր քա­ղա­քակր­թա­կան ո­րակ­նե­րի մա­սին: Սա է մեր ազ­գա­յին նկա­րա­գի­րը: Եվ սա ան­հա­րիր է այ­սօր­վա հա­մաշ­խար­հա­յին ըն­թաց­քին, ա­ռա­վել ևս՝ մեր պե­տա­կան ըն­թաց­քին: Մենք մեր նկա­րագ­րով իս­կա­պես քրիս­տո­նեա­կան ազգ ենք, դա­վա­նում ենք մար­դա­սի­րա­կան բարձր ար­ժեք­ներ: Եվ այս տե­սա­կին ի հա­կադ­րու­թյուն՝ մեր կող­քին ապ­րում է քոչ­վոր վայ­րե­նի­նե­րի մի ցե­ղա­խումբ, որն ա­մե­նաան­մարդ­կա­յին վե­րա­բեր­մուն­քը կա­րող է ցու­ցա­բե­րել նույ­նիսկ գե­րի­նե­րի նկատ­մամբ:
-Մենք դրա­նում ակն­հայ­տո­րեն հա­մոզ­վե­ցինք գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի տե­սա­նյու­թում: Հաշմ­ված, խոշ­տանգ­ված մեր տղա­նե­րին էլ տե­սանք, կե­րած-խմած ադր­բե­ջան­ցի­նե­րին էլ: Եվ ի՞նչ փոխ­հա­տու­ցում ստա­ցավ Ադր­բե­ջանն այդ 44 գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նե­լու դի­մաց: ՈՒ ի՞նչ է ակն­կա­լում դեռ չվե­րա­դարձ­ված­նե­րի դի­մաց: Սրանք հար­ցեր են, ո­րոնց են­թադ­րյալ պա­տաս­խան­ներն ուղ­ղա­կի սար­սա­փեց­նող են:
-Ար­դեն ստա­ցան մի փոխ­հա­տու­ցում՝ Ադր­բե­ջա­նին վե­րա­դարձ­րին հան­ցա­գործ­նե­րի: Դրանք ռազ­մա­գե­րի­ներ չէին, այլ հան­ցա­գործ մար­դաս­պան­ներ, որ խա­ղաղ պայ­ման­նե­րում մտել էին Քար­վա­ճառ ու ոչ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում սպա­նել խա­ղաղ բնա­կիչ­նե­րի և դա­տա­պարտ­վել: Հի­մա նրանք, ըստ մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րի, պի­տի շա­րու­նա­կեն ի­րենց պա­տի­ժը կրել այն­տեղ:
-Ինչ­պես Սա­ֆա­րո՞­վը:
-Ինչ­պես Սա­ֆա­րո­վը: Վա­խե­նամ՝ կրկն­վի նաև հե­րո­սի կո­չում տա­լու դր­վա­գը:
-Ես այդ հար­ցում կաս­կած էլ չու­նեմ:
-Այ­սինքն՝ մենք գտն­վում ենք այս­պի­սի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վի­ճա­կում: Եվ մեզ պետք է ոչ թե մեկ Վազ­գեն Մա­նու­կյան, այլ մի քա­նի այդ­պի­սի գոր­ծիչ­ներ՝ եր­կի­րը փլա­տակ­նե­րից դուրս բե­րե­լու հա­մար: Վազ­գեն Մա­նու­կյա­նի վի­ճա­կը ան­նա­խան­ձե­լի և շատ ծանր է: Բայց ես ու­րախ եմ, որ մեր հան­դիպ­ման ժա­մա­նակ ակ­ներև էր փո­խըմ­բռ­նու­մը, այն, որ գո­նե մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը պատ­րաս­տա­կամ են մտ­նե­լու այն բա­նա­կի մեջ, ո­րը կա­ռաջ­նոր­դի Վազ­գեն Մա­նու­կյա­նը: Մենք պատ­րաստ ենք ծա­ռա­յե­լու մեր հայ­րե­նի­քին, մեր ժո­ղովր­դին, սա­տա­րե­լու ցան­կա­ցած նա­խա­ձեռ­նու­թյան, որ ի նպաստ մեր երկ­րի կլի­նի: Թե ինչ պի­տի ա­նենք, սա դեռ քն­նարկ­ման ա­ռար­կա է, ո­րով­հետև մեկ հան­դիպ­ման շր­ջա­նակ­նե­րում այդ հար­ցե­րի լու­ծու­մը չէր կա­րող գտն­վել: Ես կար­ծում եմ՝ Վազ­գեն Մա­նու­կյա­նը ո­րոշ հար­ցեր պար­զա­պես մի­տում­նա­վոր շր­ջան­ցեց և չբարձ­րա­ձայ­նեց՝ չհան­րայ­նաց­նե­լու նպա­տա­կով, և դա բխում էր անհ­րա­ժեշ­տու­թյու­նից: Այ­նուա­մե­նայ­նիվ, ես վս­տա­հում եմ նրա փոր­ձա­ռու­թյա­նը:

-Այս­պես կոչ­ված վար­չա­պե­տի հե­ռա­նալն ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում: Ըն­դա­մե­նը պի­տի հրա­ժա­րա­կան տա ու գնա հա­նգիստ ապ­րե­լու՞, թե՞ պի­տի են­թարկ­վի պա­տաս­խա­նատ­վու­թյան՝ ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնց օ­րի­նակ­նե­րը բա­զում են այս պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, իսկ երկ­րի գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րը չի կա­րող դրանց մեղ­քը կամ մեղ­քի զգա­լի բա­ժինն իր ու­սե­րին չկ­րել:
-Վար­չա­պետ կոչ­վա­ծը սա­տա­նա­յա­կան ո­րակ­նե­րի մի խտա­ցում է, ո­րը եր­բեք հրա­ժա­րա­կան չի տա­լու կա­մա­վոր: Եվ ես ապ­շում եմ, որ ժո­ղովր­դի մեջ կա մի զանգ­ված, ո­րը կու­րո­րեն հա­վա­տում է սրան:
-Դե՛ռ հա­վա­տում է, ո­րով­հետև նրան հա­վա­տա­ցող­ներս քիչ չէինք սկզ­բում:
-Մենք ա­կանջ­նե­րով հա­վա­տա­ցող ժո­ղո­վուրդ ենք՝ խոս­տում­նե­րի, խոս­քի, երդ­ման: Դյու­րա­հա­վատ՝ նույ­նիսկ աչ­քը տե­սած ակն­հայտ ստա­խո­սու­թյան պա­րա­գա­յում: Մենք դժ­գոհ էինք նա­խորդ­նե­րից, ո­րոնց օ­րոք տե­ղի էին ու­նե­ցել ա­ղա­ղա­կող ա­նար­դա­րու­թյուն­ներ և հան­ցանք­ներ: Եվ դա էլ հասց­րեց մի ի­րա­վի­ճա­կի, երբ մեր ամ­բողջ ան­ցյալն ու պատ­մու­թյու­նը, մեր հոգևոր, մշա­կու­թա­յին, ազ­գա­յին և այլ ար­ժեք­ներ ժխ­տող ան­հայ­րե­նիք ու­ժը հա­վա­նու­թյան ար­ժա­նա­ցավ ժո­ղովր­դի կող­մից: Մար­դիկ պատ­րաստ էին ցան­կա­ցա­ծին ըն­դու­նե­լու, միայն թե ա­զատ­վեին նախ­կին­նե­րից:

-Դեռ այն ոգևո­րու­թյան օ­րե­րին ես միշտ ա­սում էի, որ դրանց ստա­ցած 70 և ա­վե­լի տո­կոս ձայ­նե­րը ոչ թե ի­րենց հան­դեպ վս­տա­հու­թյան ու սի­րո ցու­ցիչն են, այլ նախ­կին­նե­րի հան­դեպ ա­տե­լու­թյան: Գո­նե ես և իմ շր­ջա­պա­տի մար­դիկ այս դիր­քո­րոշ­ման կրող­ներն ենք ե­ղել:
-Ցա­վոք, մենք ե­րե­սուն տա­րում չու­նե­ցանք մշակ­ված ազ­գա­յին, պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րը պետք է մշակ­վեր ո­լորտ առ ո­լորտ, և դրա վրա ձևա­վոր­վեր մեր ազ­գա­յին, պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Գլո­բա­լի­զա­ցիա՞ն խան­գա­րեց, մեր ան­պատ­րաս­տու­թյու­՞նը, մեր ան­կա­րո­ղու­թյու­՞նը, թե՞ մեկ ու­րիշ բան, ես չգի­տեմ: Ար­դյուն­քում ե­կավ մե­կը, որ չգի­տես՝ գոր­ծա­կա՞լ է, հի­վա՞նդ է, ի՞նչ է: Հաս­կա­նա­լի չէ, թե ինչ գա­ղա­փար­նե­րով, ինչ փի­լի­սո­փա­յու­թյամբ է սն­վում, ո­գեշ­նչ­վում: Հո­գեմ­տա­վոր խան­գա­րում­նե­րի աս­տի­ճա­նի ինք­նավս­տա­հու­թյուն ու­նի: Սրա ձեռ­քով ուղ­ղա­կի գլ­խատ­վեց մտա­վո­րա­կա­նու­թյու­նը: Ե­թե չկա ու­ղե­ղը, ե­թե ու­ղե­ղը չի ղե­կա­վա­րում, ա­մեն բան վե­րած­վում է քաո­սի: Իսկ դրա­կան ու­ժե­րը միշտ զի­ջող են, միշտ հա­մեստ են: Դժ­վար հա­մախ­մբ­վող են նաև: Չար ու­ժը մո­լա­խոտ է, իսկ մո­լա­խո­տը պետք չէ խնա­մել, մո­լա­խո­տը ինքն ի­րեն բազ­մա­նում-տա­րած­վում է: Բա­ցա­սա­կան ու­ժե­րը միշտ գտ­նում են ի­րար: Ինչ վե­րա­բե­րում է այս ա­րա­րա­ծի հե­ռա­նալ-չհե­ռա­նա­լուն, դատ­վել-չդատ­վե­լուն, ես վս­տահ եմ, որ ան­շուշտ պի­տի լր­ջա­գույն քն­նու­թյուն կա­տար­վի, և նա պի­տի դատ­վի: Այն, ինչ կա­տար­վեց, դա­վա­ճա­նու­թյուն կո­չե­լը շատ մեղմ է: Դա­վա­ճա­նել կա­րե­լի է սկզ­բունք­նե­րին, դա­վա­ճա­նել կա­րե­լի է շատ ու շատ ար­ժեք­նե­րի, բայց սր­բա­պիղծ լի­նել չի կա­րե­լի: Ես նույ­նիսկ թշ­նա­մուս կա­րող եմ հան­դուր­ժել, բայց դա­վա­ճա­նին՝ եր­բեք: Սրանք ե­կել են իշ­խա­նու­թյան՝ ա­ռա­ջադ­րե­լով մի խրտ­վի­լա­կի՝ որ­պես ղե­կա­վար, ո­րը հրա­պա­րա­կում ճառ ա­սե­լու է բե­րում Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի պապ ներ­կա­յա­ցող մի ա­վան­տյու­րիս­տի, ո­րը ոչ մի կապ չու­նի մեր հե­րո­սի հետ: Սա սր­բապղ­ծու­թյուն է: Այ­սօր­վա ղե­կա­վա­րու­թյու­նը ի սկզ­բա­նե հիմն­ված է կեղ­ծի­քի և ստի քա­րոզ­չու­թյան վրա: Սրանց գոր­ծած մեղ­քե­րը ներ­ման են­թա­կա չեն: Կար­ծում եմ, որ սա ազ­գա­յին ար­ժեք­նե­րի ոչն­չաց­ման մի­ջո­ցով պե­տու­թյան անվ­տան­գու­թյա­նը և մեր ազ­գա­յին ինք­նու­թյա­նը սպառ­նա­ցող կոնկ­րետ ծրա­գիր է: Ես չգի­տեմ, թե ի՛նչ հոդ­վա­ծով կա­րե­լի է դա­տել այս խմ­բին և նրա ա­ռաջ­նոր­դին: Մի­գու­ցե ի ցույց դնել՝ որ­պես մարդ­կա­յին խայ­տա­ռա­կու­թյան և նող­կան­քի խոր­հր­դա­նի­շե­րի: Գո­շի դա­տաս­տա­նագր­քով մար­դուն պատ­ժում են հան­ցան­քին հա­մա­պա­տաս­խան նույ­նա­կան մո­տե­ցու­մով: Այս դեպ­քում կգտն­վի՞ հա­մար­ժեք մո­տե­ցում: Կաս­կա­ծում եմ: Այս նզով­քը, այս խայ­տա­ռա­կու­թյու­նը, ո­րի մեջ մենք ապ­րում ենք, հա­մե­մա­տե­լի չէ ոչն­չի հետ: Այն սու­տը, այն խա­բեու­թյու­նը, ո­րի մեջ մենք ապ­րում ենք, եր­կար չի դի­մա­նա­լու և կպայ­թի: Եվ դա ակ­նա­ռու է: Բայց ես ապ­շում եմ, որ մեր երկ­րում այս իշ­խա­նու­թյա­նը դեռ հա­վա­տա­ցող­ներ կան:
(շա­րու­նա­կե­լի)


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 58844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ