ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լուրջ փողեր են աշխատում

Լուրջ փողեր են աշխատում
22.09.2023 | 10:51

«Քաղաքագետների» մի հզոր բանակ այժմ «վերլուծում» է արդեն «վերլուծվածը»: Իհարկե, պրոֆեսիոնալիզմի և գիտելիքների մասով արդեն ամեն ինչ երևում է, հատկապես՝ հեռուստաէկրաններին հետևելիս, արդեն մի քանի վայրկյանից ավել հնարավոր չէ նայել, եթե գիտես, թե ով ով է: Սա, իհարկե, հայկական երևույթ չէ, դրսի ժողովրդավարության և ազատ խոսքի ու ազատ մամուլի «կայացածության» հետևանք է: Բայց մեզ մոտ ճարպիկները այս գործի վրա լուրջ փողեր են աշխատում, կարգին պատվերներ են կատարում: Ում պաշարն էլ չի բավականացնում հրապարակային ելույթների համար, սոցցանցերում և հեռուստաէկրաններին «հարցազրույց» երևույթի ժամանակ անընդհատ կրկնում է՝ կեցցե անկախ Հայաստանը, անկախությունը գերագույն արժեք է, անկախ պետության դեմ ով գնա խիստ կպատժվի:

Ահա և ավարտվում է հերոսացումը: Այս ամսվա «գրանտը» ևս ապահովված է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3707

Մեկնաբանություններ