ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տարածքային զիջումները միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը դարձնելու են ձախողված պետություն

Տարածքային զիջումները միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը դարձնելու են ձախողված պետություն
20.03.2024 | 14:12

Տավուշի մարզից զիջումները թշնամուն` անկախ նրանից, դրանք պարուրված են նոր պատերազմով վախեցնելու, թե պայմանավորված պատերազմով հանձնելու հանգամանքներով, Հայաստանի Հանրապետության համար ստեղծելու են իսկական գոյաբանական խնդիրներ, որոնք միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը դարձնելու են իսկական ձախողված պետություն՝ առանց կենսապահովման նվազագույն հնարավորության։

Ադրբեջանը վերահսկելու է Հայաստանի բոլոր կոմունիկացիաները, ռազմական տեղաշարժերը, միջազգային առևտուրն ու փոխադրումները, ինչը Հայաստանը դարձնելու է ընդամենը սպառողական օբյեկտ։

Հիմա խնդիրը հետևյալն է. ընդդիմությունը կա՛մ գնում է պարտիզանական պայքարի, որպեսզի ներքին թշնամիները չհասցնեն հանձնել Հայաստանի գյուղերը, կա՛մ պետք է ցանկացած ընդդիմության, որը Նիկոլին հայհոյելով փորձելու է «աչոկ» հավաքել, միանգամից ուղարկել գրողի ծոցը։

Արցախի հանձնումը հանդուրժող ընդդիմությունը ոչնչով ավելի լավը չի։

Ինձ համար Հայաստանն ավելի կարևոր է, քան այն, թե ո՛ր ընդդիմադիր առաջնորդապաշտի որտեղը կմրմռա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7205

Մեկնաբանություններ