ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մի իշխանություն, որը 6 տարի զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնություն գալ

Մի իշխանություն, որը 6 տարի զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնություն գալ
05.09.2024 | 07:39

Իշխանությունը խոսում է 18 կետից բաղկացած «խաղաղության պայմանագրի» մասին, նշում, թե դրանցից քանիսի նկատմամբ համաձայնություն կամ մասամբ համաձայնություն կա, սակայն, տարօրինակ կերպով, ընդհանուր գծերով չի ներկայացնում փաստաթուղթը:

Մի իշխանություն, որը 6 տարի է և´ դիվանագիտությունում, և´ ռազմի դաշտում զիջում է, ինչի՞ շուրջ կարող է թշնամու հետ համաձայնություն գալ, որն էլ բխի մեր ժողովրդի շահերից:

Հիմա, եթե այս տարիներին թշնամական շահեր սպասարկած իշխանությունը փոխըմբռնում ունի վերջինիս հետ, ապա դրա լավատեսական ազդակն առհասարակ հասկանալի չէ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2952

Մեկնաբանություններ