Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սա ազգային անվտանգության հարց է

Սա ազգային անվտանգության հարց է
31.01.2025 | 12:03

Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող մի քանի մարդիկ, ամենայն հավանականությամբ, Իրանի հյուսիսում՝ Թավրիզի շրջանում ապրող թուրքեր են, Իրանի քաղաքացիներ։

Իմ կարծիքով, նրանք կոնկրետ հրահանգ ու գումար են ստացել Ադրբեջանի հատուկ ծառայություններից, որպեսզի այդպիսի բան անեն Երևանում ու նկարեն։

Տեսանյութում երևում է, որ շտապում են՝ երգեն ու արագ հեռանան։

Անկախ ամեն ինչից, սա ազգային անվտանգության հարց է և պետք է ստանա կոնկրետ արձագանք անվտանգային մարմինների կողմից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8934

Մեկնաբանություններ