«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Հոմո սափիենսների» քաղաքակրթությունում պարտվողներին պարզապես ատում են

«Հոմո սափիենսների» քաղաքակրթությունում պարտվողներին պարզապես ատում են
20.02.2025 | 17:02

Թրամփը ցանկանում է Զելենսկուն ընտրությունների միջոցով տապալել, հետո Ուկրաինայի նոր իշխանություննեերի հետ ամեն ինչ բարդել արդեն նախկին Զելենսկու վրա, նրան դարձնել «կրայնի» ու էդ հողի վրա ռուսների հետ գործարքի գնալ։

Զելենսկու նկատմամբ Թրամփի վերաբերմունքը, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ Ուկրաինային չընդունելը, պարզապես հետևանքներ են, իսկ պատճառը Զելենսկու բանակի պարտությունն է մարտի դաշտում։

Եթե Զելենսկու բանակը հաղթեր, Ուկրաինան արագացված տեմպերով ԵՄ և ՆԱՏՕ կմտներ, իսկ Թրամփը Զելենսկուն մեծարելով կշրջեր։ «Հոմո սափիենսների» քաղաքակրթությունում պարտվողներին պարզապես ատում են. նրանց անգամ շնչելու ու քայլելու իրավունք չեն թողնում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5755

Մեկնաբանություններ