«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտությունն անպատիժ չի մնա՝ ում կողմից էլ կատարված լինի
01.02.2026 | 11:26

Սա հրապարակային հաղորդում է հանցագործության մասին

Հունվարի 27-ին հայաստանյան լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում մեկը մյուսին էին հաջորդում հրապարակումներն այն մասին, որ կարգալույծ է արվել եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Այս կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրապարակած հայտարարության մեջ նշված է.

«Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։

Գևորգ եպս. Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»։

Առավել քան ակնհայտ է, որ կայացվել է միանգամայն իրավաչափ, իրավազոր, տրամաբանական ու սպասելի որոշում:

Նիկոլ հայադավի ոհմակի (չարախմբի) կեղծ հավատացյալները և նիկոլազոմբիները, ինչպես նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սպասարկող լրատվամիջոցներն այս կապակցությամբ մի աննկարագրելի վայնասուն բարձրացրեցին, հերթական անգամ իրենց վայրահաչոցներով թիրախավորեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մինչդեռ, ի հեճուկս կեղծ քրիստոնյաների, իրական հավատացյալներն ուրախությամբ ու ցնծությամբ ընդունեցին վաղուց սպասված հիշյալ լուրը, քանի որ նա վաղուց վաստակել էր կարգալույծ լինելու «պատիվը»: Ի թիվս այլոց, Սարոյանի համար նույնպես Եկեղեցու սթափեցնող զանգերը վաղուց էին հնչել, սակայն, ցավոք, 0 հետևություն:

Ահավասիկ. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեռևս դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) հայաստանաբնակ անդամների ժողովում անդրադարձ էր կատարվել տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին։

Գերագույն հոգևոր խորհուրդը մասնավորաբար քննության առնելով նաև Նիկոլի ներկայությամբ մատուցվող պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հարկադրաբար զեղչման հարցը, ընդգծել էր, որ սույն երևույթը դեռ նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողովում միաձայն դատապարտվել էր որպես եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական, որ կարող է հանգեցնել հերձվածի։

Անդրադառնալով բարձրաստիճան տասը հոգևորականների խոտոր ընթացքին, միաբանությունից ինքնամեկուսացմանը և ԳՀԽ-ի ժողովներից նրա անդամ որոշ եպիսկոպոսների բացակայությանը, ԳՀԽ-ն իր մտահոգությունն էր արտահայտել վերջիններիս որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ՝ այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի և հարված Եկեղեցու միասնականությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի էր համարել նաև եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։

Անդրադարձ կատարելով ժողովից առաջ, երեկոյան ժամերգությանը Մայր Տաճարի շրջափակում որոշ եպիսկոպոսների կազմակերպած հավաքի պատճառով հրահրված անկարգություններին, Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել էր վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։

Սարոյանը, ցավոք, արհամարհել է պարտադրված, հակականոնական օրակարգերից հրաժարվելու և բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով առաջնորդվելով, Մայր Եկեղեցու գիրկը վերադառնալու ԳՀԽ-ի հորդորը՝ ուղղված նաև իրեն: Համապատասխան հետևություններ կատարելու փոխարեն, սխալ գնահատելով Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի ներողամտությունն ու հանդուրժողականությունը, և դրանք, ամենայն հավանականությամբ, համարելով թուլության նշան, նա հայցով դիմել էր դատարան՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով։ Նշենք, որ 2026թ. հունվարի 10-ին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ԳՀԽ-ի որոշմամբ ու Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հեռացվել էր Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից:

Բնականաբար, արդիական է դարձել այն հարցադրումը, թե որքանո՞վ է այդպիսի հայցադիմումն իրավաչափ։ Ահա այս հարցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դեռ հունվարի 16-ին միանգամայն սպառիչ ու հիմնավոր պատասխան է տվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Դանիելյանը.

«Հանրահայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն։ Ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով քաղաքացիական դատարան են դիմում Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։ Ներեկեղեցական, առավել ևս ինքնավարությանն անմիջականորեն առնչվող հարաբերությունները կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, դրանք սկզբունքորեն չեն կարող օրենսդրության կարգավորման առարկա լինել, ուստի յուրաքանչյուր, այս դեպքում արդեն դատական միջամտություն՝ Սահմանադրության ակներև խախտում է։ Հուսանք, որ գոնե դատական իշխանության մարմինները զերծ կմնան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ինքնավարությանը միջամտելու ներկա գործընթացներին մաս կազմելուց և կգործեն ՄԻԵԴ-ում ձևավորված նախադեպային իրավունքին համապատասխան։

Վեհափառ Տերը հիշյալ հարաբերություններում գործում է կանոնական իրավունքով ամրագրված հայեցողության սահմաններում, ինչը որևէ դատական ատյանի գնահատման տիրույթում չէ։

Միջազգային փորձին հայտնի են անգամ այնպիսի դեպքեր, երբ (Եկեղեցու, կրոնական կազմակերպության կողմից.- Ա. Հ.) դադարեցվել է հոգևոր կրթություն դասավանդող ուսուցիչ-հոգևորականի պաշտոնավարումը, որպիսի պարագայում ՄԻԵԴ-ը միանշանակ արձանագրել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ նշված բնույթի հարաբերություններում դրսևորած հայեցողությունը իրավաչափ է։ Հավելենք, որ անխտիր բոլոր գործերով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կրոնական համայնքների ներսում ծագող որևէ տարաձայնություն կամ հակադրություն, եթե անգամ դրանք ծագել են ինքնաբերաբար, առանց արտաքին ներգործության, չի կարող պետության միջամտության նյութ լինել։ Ընդ որում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, ըստ այդմ էլ գործում է հենց Սահմանադրության ուժով։

Մեկ անգամ ևս հարկ եմ համարում ընդգծել, որ ըստ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Ինչ խոսք, հանրային իշխանության մարմինները և պաշտոնյաները ունեն տարաբնույթ գործառույթներ, ինչից բնավ չի բխում, որ այդ գործառույթները իրենք կարող են իրականացնել նաև կամայականորեն, շրջանցելով իրավունքի նորմերով սահմանված լիազորությունները։ Ազատ գործելու իրավունքը բացառապես վերապահված է ֆիզիկական անձանց (Սահմանադրության 39-րդ հոդված), այն էլ խիստ վերապահումներով. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»։

Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, սակայն ամենալայն մեկնաբանության պարագայում անգամ այն չի կարող ներառել նաև ներեկեղեցական հարաբերությունների կարգավորմանն առնչվող որևէ հարցի քննություն։

Ի վերջո հարկ է ելակետ ընդունել, որ Հայ Եկեղեցին աշխարհիկ մարմին չէ, այն բացառապես կրոնական կառույց է, գործում է ոչ թե հարափոփոխ գաղափարական ուղղություններով ու թեզերով, այլ քրիստոնեական ուսմունքի հենքով ձևավորված կանոնական իրավունքի նորմերով և դավաբանությամբ։

Հ.Գ. Այս ամենի մեջ կա մի դրական հատիկ՝ այնուամենայնիվ, ընդունում են, որ կա ուժ ունեցող կոնկրետ կոնդակ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, իսկ ուժայինների աջակցությամբ դա անտեսելը, մեղմ ասած, իրավաչափ չէ և «լավ տեղ չի տանելու»։ Պարզապես հարկ է սահմանված կարգով արձագանքել ծանուցումներին և հավուր պատշաճի կանոնական իրավունքի սահմաններում ներկայացնել սեփական նկատառումները։

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր ժողովրդին … »:

Իրավաբանի հույսը, որ գոնե դատական իշխանության մարմինները զերծ կմնան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ինքնավարությանը միջամտելու ներկա գործընթացներին մաս կազմելուց և կգործեն ՄԻԵԴ-ում ձևավորված նախադեպային իրավունքին համապատասխան, ցավոք, չարդարացավ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության խախտմամբ, անտեսելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորված նախադեպային իրավունքը, իրավաբան գիտնականի ներկայացրած վերոնշյալ մյուս հիմնավորումները, ապօրինաբար կայացրել է դատական ակտ (որոշում), որով բավարարելով Սարոյանի հայցադիմումին կից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, նրան վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:

Ի՞նչ է սա, եթե ոչ ակնհայտ անարդար դատական ակտի կայացմամբ (Հայաստանի քրեական օրենսգրքի 482-րդ հոդված), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին գործերին հանցավոր միջամտության օրինակ: Վստահ եմ, որ եթե ոչ այժմ, ապա Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց հետո դատավորի արարքի, նրա կայացրած որոշման համապատասխան իրավական գնահատականը կտրվի:

Լիովին բավարար հիմքերն ունեմ այն ողջամիտ կասկածն ունենալու, արտահայտելու համար, որ 2018 թվականից Հայաստանի իշխանությունը զավթած, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Հայաստանի դատական իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ հայադավի ու նրա հանցավոր վարչակարգի օրոք և Հայաստանը խորապես ախտահարած քաղաքական ու համակարգային կոռուպցիայի պայմաններում իրականացվել է, այսպես կոչված, «հեռախոսային արդարադատություն»:

Ինչպես պարզվեց հետագայում, այս ամենը, սակայն, դեռ սկիզբն էր…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

e-cell shareBottomLeft">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Օրենքի երկի՞ր, թե՞ փակ բաժնետիրական ընկերություն
Օրենքի երկի՞ր, թե՞ փակ բաժնետիրական ընկերություն

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ
Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ