«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ինչ որոշեն և ասեն աշխարհի հզորները՝ նրանք միշտ ու ամեն ինչում համաձայն են

Ինչ որոշեն և ասեն աշխարհի հզորները՝ նրանք  միշտ ու ամեն ինչում համաձայն են
05.06.2026 | 10:51

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։

Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն և ասեն աշխարհի հզորները, մենք միշտ ու ամեն ինչում կհամաձայնվենք։

Կասեն՝ Արցախը Ադրբեջան է և պետք է հայաթափվի՝ համաձայն ենք։

Կասեն՝ Ադրբեջանը պետք է պահի ձեր գրաված ռազմավարական բարձունքները՝ համաձայն ենք։

Կասեն՝ պետք է ձեր մայրուղիները հանձնեք Թուրքիային ու Ադրբեջանին՝ համաձայն ենք։

Կասեն՝ հայոց լեզուն պետք է դուրս մղվի գիտության ոլորտից, իսկ հայագիտությունը դրվի օտար վերահսկողության տակ՝ համաձայն ենք։

Կասեն՝ պետք է ջնջեք Արարատը, ինչպես նաև բռնազավթված ու ցեղասպանված հայրենիքի մասին բոլոր հիշողություններն ու խորհրդանիշները ձեր մտքից ու հոգուց՝ համաձայն ենք։

Կասեն՝ Երևանի կենտրոնական փողոցներում պոռնիկներն ու սեռախեղվածները պետք է զբաղվեն մարմնավաճառությամբ՝ համաձայն ենք։

Կասեն՝ Ամուլսարն ու ձեր բոլոր հանքերը պետք է հանձնեք մեզ՝ համաձայն ենք։

Կասեն՝ պետք է կրճատեք ձեր բանակը և չանցկացնեք զորավարժություններ՝ համաձայն ենք։

Կասեն՝ Իրանի սահմանի երկայնքով Հայաստանի ամբողջ տարածքը պետք է հանձնեք Իրանի հետ պատերազմող ԱՄՆ-ին՝ համաձայն ենք։

Կասեն՝ պետք է տրորեք հայերի ազգային արժանապատվությունը, արմատախիլ անեք հայրենասիրությունն ու ազգասիրությունը՝ համաձայն ենք։

Կասեն՝ կազմակերպեք հայ հոգևորականների զանգվածային բռնաճնշումներ և ջարդեք Հայոց եկեղեցիների դռները՝ համաձայն ենք։

Կասեն՝ ամեն օր կեղծեք ու սևացրեք Հայոց պատմությունը՝ համաձայն ենք։

Կասեն՝ Հայաստանը պետք է լցվի հնդիկներով, բանգլադեշցիներով, արաբներով, ադրբեջանցիներով, թուրքերով ու քրդերով՝ համաձայն ենք։

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք։

Ինչ որոշեն՝ կանենք։ Չէ՞ որ այդպես ենք եկել իշխանության և այդպես էլ պահում ենք այն՝ իր բոլոր քաղցր պտուղներով հանդերձ։

Մնում է միայն, որ այս անհայրենիք դրածոների հետ չհամաձայնվի հայ ժողովուրդը և շատ արագ վերագտնի իր ուժն ու ինքնավստահությունը։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ