ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ռուսաստանը կարևոր է Հայաստանի համար նույնքան, ինչքան Հայաստանի շահն է կարևոր Ռուսաստանի համար

Ռուսաստանը կարևոր է Հայաստանի համար նույնքան, ինչքան Հայաստանի շահն է կարևոր Ռուսաստանի համար
26.08.2026 | 21:10

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի ընդդիմության՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և նրանց կողմնակիցների նկատմամբ, եթե կատարվեր Փաշինյանի և նրա կողքի մարդկանց դեմ, ամբողջ Եվրոպան ոտքի կկանգներ, աղմուկ կբարձրացներ մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարության ոտնահարման, քաղաքական հալածանքների մեղադրանքով, Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեին։

Որովհետև Փաշինյանը արևմտամետ է։

Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը։ Անատամ հայտարարություններ է տարածում հույսերի և կոչերի մասին. «Հույս ունենք, որ Հայաստանում օրինական գործընթացներ կլինեն»։

Սա է Կրեմլի ամենաուժեղ հայտարարությունը այն դեպքում, երբ բոլորի համար ակնհայտ է՝ Հայաստանում 2018-ից հետո օրինական գործընթացները պետական մակարդակով մեռել են։

Հայաստանի ընդդիմադիր դաշտը հետապնդվում է ռուսամետ լինելու մեղադրանքով, իսկ Ռուսաստանը չի օգնում իր հայ գործընկերներին, ինչպես Եվրոպան է օգնում Փաշինյանի քաղաքական ռեժիմին։

Եթե ընդդիմադիրները վաղը Հայաստանի ապագայի հույսը կապեն որևէ այլ երկրի, ասենք, Չինաստանի կամ թեկուզ ԱՄՆ-ի հետ, ռուսները կդժգոհեն, թե արտաքին վեկտորները փոխվել են նաև ընդդիմության մոտ, բայց Մոսկվայում պետք է հասկանան, որ արտաքին գործընկերները պետք է լինեն երկկողմանի շահերով։

Ռուսաստանը կարևոր է Հայաստանի համար նույնքան, ինչքան Հայաստանի շահն է կարևոր Ռուսաստանի համար, հետևաբար Մոսկվան պարտավոր է ավելի սկզբունքային լինել Հայաստանի ազգային ու պետական շահի առումով, եթե ուզում է պահպանել բարեկամությունը և գործընկերությունը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ