Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Վերջապես Հայաստանի հպարտ քաղաքացին իմացավ, թե ինչու ինքը չի զոհվել

Վերջապես Հայաստանի հպարտ քաղաքացին իմացավ, թե ինչու ինքը չի զոհվել
22.09.2026 | 15:02

Թալանչի նախկինները մեզ կերակրում էին ընդամենը 100-հազարավոր դոլարների հասնող էժանագին տեսարաններով: Այլ բան է հիմա, երբ թավշյա, ոչ բռնի իշխանությունը մեզ կերակրում է 1 միլիարդ 326 միլիոն դրամի՝ մոտ 3.65 միլիոն դոլարի տեսարաններով: Վերջապես Հայաստանի հպարտ քաղաքացին իմացավ, թե ինչու՞ ինքը չի զոհվել: Նա չի զոհվել, որպեսզի կերակրվի թանկանոց տեսարաններով, որպեսզի վերջապես կուշտ լինի: Նա չի զոհվել, որպեսզի Հանրապետության հրապարակի շենքերի պատերին տեսնի կարմիր, կապույտ և, ամենակարևորը, կանաչ գույներից բաղկացած լուսային շոուն: Տեսնի և տժժա, ծափ տա, հրճվի... Նա դեռ ամբողջությամբ չգիտի, թե ինչու ինքը չի զոհվել, գլխավոր անակնկալները դեռ առջևում են, դեռ շատ առիթներ են լինելու հրապարակում տժալու համար:

Եվ ուրեմն, կեցցե՜ հպարտ քաղաքացին, որն արդեն ապրում է իր երազած «իրական» Հայաստանում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ