ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«ՀՀ ղեկավարը» կորցրել է պարտականությունների զգացումը՝ ի շահ սեփական պետության

«ՀՀ ղեկավարը» կորցրել է պարտականությունների զգացումը՝ ի շահ սեփական պետության
08.04.2025 | 11:03

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 6-րդ հոդվածի «Կառավարության հրաժարականը» 2-րդ կետի համաձայն՝ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետևյալ դեպքերում. նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն:

Կա՞ մեկը, բացի ՔՊ-ականներից, ով քաղաքականապես կարող է վիճարկել այն, որ «ՀՀ ղեկավարը» վերջին շրջանում փաստացի հրաժարվել է ՀՀ քաղաքացու քաղաքական իրավունքներից և նաև կորցրել պարտականությունների զգացումը ի շահ սեփական պետության:

Կա՞ մեկը, բացի ՔՊ-ականներից, ով կարող է քաղաքականապես վիճարկել այն հանգամանքը, որ վերջին շրջանում «ՀՀ ղեկավարի» վարած քաղաքականությունը փաստացի ավելի շատ համապատասխանում է այլ պետության քաղաքացիություն ձեռք բերածի շահերին:

Իրավական առումով «Կառավարության հրաժարականի» 2-րդ կետի՝ «Վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնելը» պայմանական իրավական ամրագրում է, որը, հնարավոր է, երբևէ տեղի չունենա: Բայց մեկ փաստ, հանգամանք, եթե կուզեք՝ իրողություն, այն, ինչ նկարագրված է իրավական առումով ՝ «Նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն», տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ բառիս բուն իմաստով քաղաքական առումով, քաղաքականապես և քաղաքագիտորեն ապացուցելի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5456

Մեկնաբանություններ