Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են...

Ասում են...
13.06.2008 | 00:00

Խորհրդարանական կուլիսներում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ջոնիկ Աբրահամյանի՝ մանդատից հրաժարումը մեկանգամյա ակցիա չէր, և շուտով նրա օրինակին են հետևելու մի խումբ «համարժեք» պատգամավորներ։ Հիշատակվում է, մասնավորապես, նախագահի հարազատ եղբայր Սաշիկ Սարգսյանի անունը, ով, ասում են, կտրել¬անցել է օվկիանոսը՝ հենց «ինքնալուծարման» դիմում գրելու համար։ Չի բացառվում, որ ավելի ուշ նրա օրինակին հետևեն Լևոն Սարգսյանն ու բիզնես¬կառույցներում ներգրավված մի խումբ գործարար պատգամավորներ։ «Մանդատաթափության» այս գործընթացը, ըստ խորհրդարանական աղբյուրների, ուղղված է ամենից առաջ իշխանությունների իմիջի բարձրացմանը և տեղավորվում է երկրորդ սերնդի բարեփոխումների շրջանակներում։

Դիտվել է՝ 13643

Մեկնաբանություններ