«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՆԱՎԵՊԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԵՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՆԱՎԵՊԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԵՆ
23.09.2011 | 00:00

«Սասունցի Դավիթ» հայկական ժողովրդական էպոսը թարգմանվել է թուրքերեն: Թարգմանության հեղինակ, թուրքագետ Մեհմեթ Յըլմազը նշում է, որ էպոսը թարգմանելու համար 2009-ին ինքն այցելել է Սասուն գավառ և որոշ ուսումնասիրություններ կատարել: Գիրքը կոչվում է ««Սասունցի Դավիթ» էպոսն ու նրա կապը թուրքական ժողովրդական մշակույթի հետ»:
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դևրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ այդ թարգմանությանը, ինչի հիմնական պատճառը լեզվական արգելքն է: Այնուամենայնիվ, ըստ նրա, գրքի վերնագիրն արդեն իսկ հրահրիչ է: «Հարց է առաջանում, ո՞ր բնագիրն են հիմք ընդունել թարգմանության համար` 1939-ի համահավա՞քը, թե՞ առանձին պատումներ, որ գրառվել են 19-րդ դարի վերջին քառորդին, 20-դարի առաջին տասնամյակներին,- ասաց նա:- Առանձին պատումների մեջ կարող են ինչ-ինչ դրվագներ լինել, լեզվական արտահայտություններ, որոնցից կարող են կառչել թուրքերը և մեկնաբանել հօգուտ իրենց: Էպոսը, սակայն, իր ամբողջության մեջ չի կարող որևէ կերպ հարաբերվել նշված վերնագրի հետ»:
Տեսականորեն հնարավոր է, որ գրեն, թե ինչ ազդեցություն են կրել սելջուկները «Սասնա ծռերից», ինչը Վարդան Դևրիկյանը համարում է քիչ հավանական: «Էպոսներն ընդհանրություններ ունեն, և անիմաստ է ազդեցություններ որոնել: Մի բան հստակ է` հայկական էպոսը ստեղծվել է սելջուկների` հայկական լեռնաշխարհ ներխուժելուց առաջ, և թուրքական որևէ ազդեցություն լինել չի կարող»,- ասաց նա և խոստացավ գրքին ծանոթանալուց հետո հանդես գալ հստակ մեկնաբանությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Մեկնաբանություններ