Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Հայ ժողովրդի վրա այնքան մանիպուլյացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար

Հայ ժողովրդի վրա այնքան մանիպուլյացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար
07.09.2024 | 13:44

Մեղք է մեր ժողովուրդը։

Հայ ժողովրդի և հատկապես հայաստանաբնակ հայության վրա վերջին տարիներին տարբեր կենտրոններից այնքան քարոզչություն, ապատեղեկատվություն, սուտ և մանիպուլյացիա է գործադրվել, որ բավարար է ցանկացած հասարակություն ձևախեղելու համար։

Մեր դեմ կիրառվող տեղեկատվական քաղաքականության հնարքները ինչպես ավանդապես լավ աշխատող, դասական գործիքներ են, այնպես էլ՝ տեղեկատվական պայքարի ամենաառաջադեմ ու նորարարական գործիքներ։

Վիճակն է՛լ ավելի է վատթարանում, երբ այս ամենին գումարվում է կիսագրագետ կամ լիարժեք անգրագետների մի մեծ խումբ, ովքեր «խոսող գլուխների» դերում ամեն օր բազմապատկում ու խորացնում են այդ սուտն ու կեղծիքը։ Երբեմն (հաճախ)՝ գիտակցաբար, երբեմն՝ ոչ։

Օրվա ընթացքում արվող հազարավոր գրառումների, տեսահոլովակների, հարցազրույցների և այլ ձևաչափերի քարոզչական բովանդակության ծավալների տակից մասնագետը հազիվ է «անվնաս» դուրս գալիս, ուր մնաց թե ճիշտն ու սխալը կարողանա տարբերել ոչ մասնագետ հայ ժողովուրդը։

Եվ տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը։ Առանց դաշտը մաքրելու մեր երկիրն ու ժողովուրդը դատապարտված են մահվան։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 7800

Մեկնաբանություններ