01.03.2014|
21:15
Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցներով (որտեղ վեց տարի առաջ տեղի են ունեցել խաղաղ ցուցարարների սպանությունները) մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ և իրավապաշտպաններ երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Նրանց առաջնորդողների թվում էին Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի նախագահ, ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: