Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Արդարադատության նախարարի բենեֆիսը

Արդարադատության նախարարի բենեֆիսը
20.11.2012 | 12:10

Միշտ չէ, որ լրագրողները (ոչ բոլոր) հակված են հարաբերությունները պարզելու պատգամավորների հետ։ Լինում են դեպքեր, երբ նրանք միմյանց հասկանում են «рыбак рыбака видит издалека» տարբերակով։ Ռուսական ասացվածքի գործոնն այս անգամ աշխատեց նաև իմ օգտին։ Կառավարության հարցուպատասխանի ընթացքում երբ հնչեցվեց հերթական հարցը, ես լրագրողական օթյակում կիսաբարձրաձայն գուշակեցի` «Չլինի՞ Հրայր Թովմասյանի բենեֆիսն է»։
Արդարադատության նախարարը, որ մինչ այս պատասխանել էր մի քանիսի փոխարեն, համոզված եմ, որ եթե խոսք լիներ ծնելության տոկոսի բարձրացման կամ բնական էկոհամակարգերի, լանդշաֆտների պահպանության ու կենսաբազմազանության պաշտպանության մասին, էլի ինքն էր «գծում» լինելու։ ՈՒ... Հաստատվեց իմ ու ԱԺ-ի պատգամավորի տարածության վրա փոխըմբռնում։ Հերթական հարցի «բրնձոցի» ժամանակ, «Ազատ դեմոկրատների» Ալեքսանդր Արզումանյանը «դիպուկահարեց». «Ես հասկանում եմ, որ այսօր արդարադատության նախարարի բենեֆիսն է, բայց ինչո՞ւ է նա շրջանցում օրենքի պահանջը»։
Փոխադարձ «կրակոցներից» հետո կողմերը շուտ հանգստացան։ Ա. Արզումանյանը մի ամբողջ թղթապանակ ձեռքին մոտեցավ կառավարության «կառամատույցին» և խելք խելքի, գլուխ գլխի տալով, նախկին և ներկա նախարարները վիճահարույց հարցը քննարկեցին տեղում, ԱԺ-ի հաշտության աթոռներին թիկնած։
Բայց դրանից պատկերը չփոխվեց, որովհետև նախարարների բացակայությունն անընդհատ զգացվում էր։ Իսկ ինչո՞ւ հենց Հրայր Թովմասյանը, երբ նրանից հեռու չէր Արմեն Աշոտյանը։ Անձնավորություն, որ լինելով ազգի ընտրյալների թիմի ավագը, «Что, где, когда» հեռուստախաղերին միշտ ինքն է փայլել թե՛ ինտելեկտով, թե՛ «պրոգնոզներով», ոչ թե Թովմասյանը կամ Հ. Թոխատյանը։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ