Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Գվարդիոլան` «Բավարիայի» մարզիչ

Գվարդիոլան` «Բավարիայի» մարզիչ
16.01.2013 | 23:47

«Մենք խիստ գոհ ենք, որ ձեռք բերեցինք մարզչի, ում ունենալուն հավակնում էին Եվրոպայի շատ գրանդ ակումբներ», -սրանք անցյալի ֆուտբոլային վառ աստղերից մեկի, «Բավարիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեի խոսքերն են: -«Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է եւ նրա «Բավարիա» տեղափոխվելը ոչ միայն մեր, այլեւ ողջ գերմանական ֆուտբոլի հաջողությունն է: Մենք նրա հետ աշխատելու կանխավայելքի մեջ ենք»: «Բավարիայի», Գվարդիոլայի վերաբերյալ մանրամասները տես «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ