Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ա՜խ, Լիմինդրովիչ

Ա՜խ, Լիմինդրովիչ
08.11.2013 | 00:39

Տարին գրեթե ավարտվում է, սակայն Սամվել Ալեքսանյանի եղբորորդին այդպես էլ թաղապետ չի դառնում: Սպասվում էր, որ հայտնի կնունքից մեկ շաբաթ հետո պետք է փաստն արդեն կայացած լիներ: Պնդում կար, որ նախորդ շաբաթ ավագանին պետք է վերջնականապես հաստատեր այդ թեկնածությունը, սակայն Արտակ Ալեքսանյանը` Լիմինդրովիչ կրտսերը «համառորեն» այդպես էլ չի հասնում թաղապետի աթոռին: Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրների` Տարոն Մարգարյանը նրան անպայման նշանակելու է, բայց այս պահին, երբ օրակարգում են տրանսպորտի թանկացման ու Փակ շուկայի խնդիրները, վերջինս չի ցանկանում կրակի վրա յուղ ավելացնել, որովհետև չի բացառվում, որ բողոքավորները, հիմա էլ այծերն ու ավանակները, կանաչ-դեղին գլխարկներն առած, հասնեն Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարան: Ոմանք չեն բացառում նույնիսկ, որ բանը կարող է հասնել ֆիեստայի` «ցլամարտի»:
Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ կրտսեր Լիմինդրովիչի նշանակման հրամանը դեռ չի եղել, այնուհանդերձ, վերջինս թաղապետարանի հետևում «կառուցապատում» է իրականացրել. պատրաստել է բավականին առինքնող եվրո-«պուլտային» դարպասներ, որ հետևի կողմից խիստ արագ-սահուն մտնի թաղապետարանի բակ, «մեկ հպումով» նստի վերելակ ու նույնքան արագ բարձրանա-մտնի իր աշխատասենյակ: Դա նրա համար, որ թաղի ժողովուրդը չհավաքվի նրա շուրջը ու փող չպահանջի: Կամ էլ, կարող է, ցլերից ու ավանակներից է վախենում:
Այծերից, ասում են, շատ չի վախենում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ