Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կառլսենը` չեմպիոն

Կառլսենը` չեմպիոն
22.11.2013 | 18:26

Տասներորդ պարտիայում խաղալով ոչ-ոքի` Մագնուս Կառլսենը ձեռք բերեց պակասող կես միավորն ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Երիտասարդ հավակնորդը մրցամարտն անցկացրեց ակնհայտ արագացված գրաֆիկով` չօգտվելով «պահուստային» երկու պարտիայից: Սկզբունքորեն մրցամարտի ելքը կասկած չէր հարուցում, եթե չասենք, որ այլ կերպ մտածողները պարազապես ջանում էին օրիգինալ երևալ: Այսօր շախմատային աշխարհում ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ նորվեգացի գերհանճարին թերևս ձեռնոց կարող է մեկնել միայն մեր Լևոն Արոնյանը: Առաջնության մանրամասներն` առաջիկայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ