ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Մարիոթը» վառվում է

«Մարիոթը» վառվում է
28.11.2013 | 12:17

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Այս պահին մարտական երեք հաշվարկ դեպքի վայրում են: Առայժմ պարզ չէ, թե հրդեհն ինչից է ծագել:

ՈՒշագրավ է, որ մամուլն օրերս գրեց, որ Պուտինի այցը նախապատրաստելու համար Հայաստան են ժամանել շուրջ վաթսուն մարդ, ովքեր հիմնականում իջևանել են այս հյուրանոցում: Տեսնես ինչի՞ նշան է սա: Հը՞:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Ինչպես պարզվեց, հրդեհը ընդամենը Արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած վարժական նպատակով է կազմակերպված եղել:



Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ