ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՈՒկրաինան աքցանի մեջ

ՈՒկրաինան աքցանի մեջ
17.12.2013 | 13:41

ՈՒկրաինական զարգացումների մասով պետք է հասկանալ մինչ այս դրված խնդիրը, որը մի քանի տարի առաջ նրբորեն ձևակերպել էր իտալական մամուլը, այն է` ՈՒկրաինան կտրոհվի մի քանի մասի. արդե՞ն իրացման «փուլում» է գտնվում, թե՞ ՈՒկրաինան, որպես պետություն, դեռ կկարողանա խուսափել այդ տխուր ճակատագրից, որից այդպես էլ չկարողացան խուսափել հետխորհրդային տարածքում Վրաստանը, Եվրոպայում` Հարավսլավիան, Չեխոսլովակիան։

Մեկ բան հաստատ է: Յանուկովիչը չի մնա երկրի ղեկին: Եվ եթե ուկրաինական ընդդիմությանը դա հիմա չհաջողվի, միևնույն է, 2014-ի գարնանն սպասվող ընտրություններում Յանուկովիչի հնարավորությունները զրոյական են, եթե անգամ այսօր Մոսկվայում` Պուտինի հետ հանդիպող Յանուկովիչը, իսկապես, ինչպես համոզված են փորձագետներից շատերը, ստորագրի ոչ միայն գազի գնի, այլև Մաքսային միությանն անդամակցելու շուրջ պայմանագրեր (ինչին, գոնե մենք, խիստ կասկածում ենք), միևնույն է` Ռուսաստանին այլևս չի հաջողվի Յանուկովիչին նախագահ կարգել: Ինչի մասին նախորդ օրն առանց երկնչելու հայտարարեց ռուսական վերլուծական ծրագրերից մեկը, ինչը, ճիշտ, է այսօր Պուտինի հետ հանդիպող Յանուկովիչի վրա ռուսական ուրույն «պրեսինգ» էր, այնուհանդերձ, փաստական «բազան» ևս դա է արձանագրում:
Այսպիսով, իր ամենածանր օրերն ապրող ՈՒկրաինան ճնշման է ենթարկվում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի կողմից` աննախադեպ տեմպերով: Էշթոն, ընդդիմադիրներին «բուլկի» բաժանող Նուլանդ, Մըկքեյն, որը եկել էր Մայդանում ելույթ ունենալու, սակայն լոկ արհմիությունների շենքի պատուհանից նայեց դեպի Մայդան, քանզի վիճակն առանց այն էլ խիստ թեժ էր այնտեղ, իսկ Լավրովն ահավոր ջղայնացած է` հատկապես այդ այցերից, և եթե Մըկքեյնը հայտնվեր Նուլանդի հետ Մայդանում, «Բերկուտի» հետ պայմանավորվող Կլիչկո եղբայրների (հիշենք, որ գերմանական հայտնի պարբերականը տեսագրել էր ոստիկանության և ընդդիմադիրների միմյանց դեմ «իմտացիոն» պայքարելու, իրար ուժեղ հրելու տեսաժապավենը, ինչն էլ ռուսական կողմի մեջ կասկածներ էր առաջացրել, որ Յանուկովիչը, բոլոր դեպքերում, խորամանկ խաղ է խաղում իրենց գլխին, և որ նա արդեն պայմանավորվել է Արևմուտքի հետ, ինչն էլ իր հերթին օգտագործեց Ռուսաստանը` Յանուկովիչի վրա ճնշումն էլ ավելի ուժեղացնելու համար), այսպիսով, եթե Մըկքեյնը Մայդանի կրակի վրա յուղ լցներ` իր հայտնի էքսցենտրիկ պահվածքով, ապա Ռուսաստանն ու ջղայնացած Լավրովն իրենց հերթին կարող էին Կիևի «Եվրոպական» հրապարակ ուղարկել Ժիրինովսկուն. հիշենք, որ «մի քանի մետր» Մայդանից այն կողմ` երկրորդ միտինգ են անցկացնում Յանուկովիչի, ասել է` Ռուսաստանի կողմնակիցները:
Ինչով կավարտվի այս ամենը, դժվար է ասել այն պարզ պատճառով, որ ուկրաինական զարգացումներն ունեն ևս մեկ առանձնահատկություն. այնտեղ տարօրինակ ձևով համադրվել են եվրոպական ու արաբական մոդելները. ՈՒկրաինան «կքանդվի»` բաժանվելով երեք մասի. արևելյան մաս-Ղրիմ` Ռուսաստանի ազդեցության ներքո, Կենտրոնական ՈՒկրաինա, որը կունենա չեզոք կարգավիճակ, այնտեղ կհամադրվեն արևմտյան ու ռուսական շահերը, և Արևմտյան ՈՒկրաինա, որը «կառնչվի» Կենտրոնական Եվրոպայի հետ: Այս դեպքում, ինչպես սկզբում նկատեցինք` կգործի տրոհման մոդելը:
Մյուս կողմից՝ գործելու է եգիպտական մոդելը. այն է` երկարատև առճակատում, մասամբ բախումեր, չավարտվող ցույցեր, անորոշ ելք:
ՈՒ այս ամենը` Ռուսաստանի քթի տակ: Այն Ռուսաստանի, որը համարում է, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ ու էթնոս են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ