ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց ու նվերներ հանձնեց զինվորներին

Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց ու նվերներ հանձնեց զինվորներին
30.12.2013 | 14:08

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Երևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս՝ շնորհավորելու և նվերներ հանձնելու զորամասի զինվորներին:

Զինվորները զգաստ, շարք կազմած՝ դիմավորեցին և ողջունեցին նախարարին:

Գագիկ Բեգլարյանը դիմելով զինվորներին՝ շնորհավորեց նրանց գալիք տոների կապակցությամբ: Նա նշեց, որ յուրաքանչյուր ծնող, ում որդին ծառայում է հայոց բանակում, պետք է հպարտանա, որ հայրենիքի պաշտպան զինվոր ունի։

«Շատ սիրելի ու հարգելի զինվորներ, Ամանորի առթիվ առաջին հերթին շնորհավորում եմ ձեր ծնողներին, քույրերին ու եղբայրներին: Այսօր դուք ծառայելով հայոց բանակում, կատարելով ձեր պարտքը հայրենիքի հանդեպ՝ բարձր եք պահում Հայաստանի Հանրապետության ու մեր յուրաքանչյուրի պատիվը։ Հավատացած եղեք, որ ձեր ծնողները հպարտ են, որ ունեն որդի, ունեն զինվոր, ով մեր երկրի, մեր հայրենքի, Հայաստանի Հանրապետության պաշտպանն է»,- ասաց նախարարը:

Գագիկ Բեգլարյանը զինվորներին նվերներ հանձնեց, որից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ շրջեց զորամասում՝ ծանոթանալով զինվորների առօրյային և զորամասի պայմաններին:

Հանդիպման վերջում՝ հայոց բանակի հիմնի հնչյունների ներքո, հստակ և խրոխտ քայլքով, պատվո քայլերթով զինվորները հրաժեշտ տվեցին նախարարին։

Զորամասի զինծառայողների Ամանորը շնորհավորելու համար զորամաս էր այցելել նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ