Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

ՊՍԺ-«Ռեալ»` 0:1

ՊՍԺ-«Ռեալ»` 0:1
03.01.2014 | 14:23

Դոհայում կայացել է Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ դուրս եկած եվրոպական գերակումբներից երկուսի` ՊՍԺ-ի ու Մադրիդի «Ռեալի» ընկերական հանդիպումը: Կարլո Անչելոտիի ներկայիս թիմը` արքայական ակումբը, հաղթել է նվազագույն հաշվով: Գոլի հեղինակն է խաղի տասնիններորդ րոպեին ֆրանսիացիների դարպասը գրաված Խեսեն: Երկու կողմերն էլ խաղադաշտ են դուրս եկել մարտական կազմով, որը հանդիպման ընթացքում կրել է բազմաթիվ փոփոխություններ: Հետաքրքրական է, որ ֆրանսիացիներն ունեցել են դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն, ի դեմս Կավանի-Իբրահիմովիչ-Լավեսի հզորագույն հարձակողական եռյակի, անկարող են եղել գրավել մրցակցի դարպասը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ